ՍՀԱ մասնակցությունը Սրտաբանության ֆրանսիական ընկերության տարեկան կոնգրեսին
Սույն թվականի հունվարի 14-16-ը Փարիզում տեղի ունեցավ Սրտաբանության ֆրանսիական
ընկերության(SFC) տարեկան կոնգրեսը՝ JESFC 2026-ը: Եվրոպական երկրներում այն հանդիսանում է
սիրտ-անոթային բժշկագիտության խոշորագույն միջոցառումներից մեկը և հայտնի է որպես
Սրտաբանության ֆրանսիական ընկերության եվրոպական օրեր անվամբ: Սրտաբանների հայկական
ասոցիացիայի(ՍՀԱ) նախագահ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանի և SFC նախագահ պրոֆ. Bernard Iung-ի ու
գիտակազմակերպչական խորհրդի նախագահ պրոֆ. Victor Aboyans-ի համագործակցության արդյունքում
որոշվել էր, որ JESFC 2026-ում ՍՀԱ-ն և SFC-ն ունենան համատեղ սեսիա այս հանրահայտ
սրտաբանական միջոցառմանը: Իրադարձությունը նախադեպը չունեցող և բացառիկ էր այն առումով, որ
առաջին անգամ նմանատիպ սիրտ-անոթային կոնգրեսին պաշտոնապես հրավիրվեցին հայաստանցի
խոսնակներ և սեսիայի մոդերատոր: ՍՀԱ-ի նախագահ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանի առաջարկությամբ ՀՍԱ-ն
նման պատվաբեր միջոցառմանը ներկայացրին Սիրտ-անոթային պատկերագրության աշխատանքային խմբի
ղեկավար պրոֆ. Չիլինգարյանին և Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի ղեկավար Ռ.Վ.
Շամոյանին:
ՍՀԱ համատեղ սեսիան կայացավ հունվարի 15-ին՝ Chronic stress: the orphan cardiac
risk factor թեմայով, այն վերաբերվում էր քրոնիկ սթրեսի՝ որպես ռիսկի գործոնի դերին սիրտ-անոթային
հիվանդությունների վարման համատեքստում, որը հաճախ անտեսվում է: Նիստը նախագահեցին
պրոֆեսորներ՝ Victor Aboyans-ը և Ա.Լ. Չիլինգարյանը: Բացման խոսքում պրոֆ. Ա.Լ. Չիլինգարյանն
ընթերցեց պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանի ողջույնի և գնահատանքի նամակը JESFC 2026-ին: ՍՀԱ կողմից
ելույթ ունեցան Սիրտ-անոթային պատկերագրության աշխատանքային խմբի ղեկավար պրոֆ. Ա.Լ.
Չիլինգարյանը և Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի ղեկավար Ռ.Վ. Շամոյանը: Սեսիան
ընթացավ շատ հետաքրքիր և վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում նախագահողների, խոսնակների և
լսարանի միջև: Եզրափակիչ խոսքում պրոֆ. Victor Aboyans-ը համատեղ սեսիան համարեց ստացված և
խորին շնորհակալություն հայտնեց ՍՀԱ ղեկավարությանը: