Ասոցիացիա

Ոչ ինվազիվ սիրտ-անոթային պատկերագրության դպրոց

2026 թ. փետրվարի 27-28-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի Ջեֆերսոնի ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Սրտաբանների
հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի կազմակերպած թվով երրորդ
ենթամասնագիտական դպրոցը՝ «Ոչ ինվազիվ սիրտ-անոթային պատկերագրություն» թեմայով: Ծրագրի
ղեկավար պրոֆ. Հ.Ս. Սիսակյանը միջոցառման բացման խոսքում ողջունեց նմանատիպ ձևաչափով կրթական
և գիտական նշանակություն ունեցող սեմինարների կազմակերպումը, հատուկ շնորհակալություն հայտնեց
ՍՀԱ նախագահ՝ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանին, Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի ղեկավար
Ռ.Վ. Շամոյանին և Ս.Կ. Պեպոյանին:
Միջոցառումն անցավ բարձր մակարդակով, զեկուցվեցին և քննարկվեցին ոչ ինվազիվ սիրտ-
անոթային պատկերագրության մեթոդների(էխոսրտագրություն, սրտի մագնիսառեզոնանսային
հետազոտություն և կորոնար զարկերակների համակարգչային շերտագրություն) ոչ միայն ախտորոշիչ, այլև
կանխորոշիչ դերը սրտանոթային հիվանդությունների վարման համատեքստում:
«Ոչ ինվազիվ սիրտ-անոթային պատկերագրություն» դպրոցը բացառիկ էր նախորդ
միջոցառումներից նրանով, որ առաջին անգամ 1 սեսիա նվիրվեց երիտասարդ սրտաբանների մրցույթին:
Մասնակից 6 երիտասարդ սրտաբաններից իրենց ներկայացրած կլինիկական դեպքերով հաղթողներ
ճանաչվեցին Արմենուհի Ասատրյանը(«Երևան» ԲԳԿ) և Մագդաղինե Ստամբոլցյանը(«Հերացի» թիվ 1
հիվանդանոցային համալիր)
:
ՍՀԱ Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի կողմից ենթամասնագիտական դպրոցների
կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ: Այն հանդիսանում է ՍՀԱ երիտասարդ սրտաբանների
կրթական և գիտական զարգացման ռազմավարություններից մեկը:

Պատկերասրահ