Մեր գործընկերները Ասիայի ամենամեծ միջազգային գիտական հարթակում
Սրտաբանների հայկական ասոցացիայի քարտուղար, բգթ Մարինե Օրդյանը և Շենգավիթ ԲԿ-ի Սրտաբանության բածանմունքի ղեկավար, բգթ Տիգրան Աստվածատրյանը մասնակցում էին «Մեծ պատ» սրտաբանության 37-րդ միջազգային կոնգրեսին և Ասիական սրտի ընկերության կոնգրեսին (GW-ICC/AHS 2026), որոնք տեղի են ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 15-18-ը Պեկինում /Չինաստան/։Կոնգրեսի ընթացքում Մարինե Օրդյանը ներկայացրել է «Total Ischemic Time as an Independent Predictor of Acute Heart Failure after Primary PCI in STEMI», իսկ Տիգրան Աստվածատրյանը՝ «Armenian First National Registry of Myocardial Infarction» թեմայով զեկույցներ:
Կոնգրեսը միավորում է աշխարհի առաջատար սրտաբաններին, հետազոտողներին և մասնագիտական բժշկական ընկերությունների ներկայացուցիչներին։ Գիտական ծրագիրը կենտրոնանում է կլինիկական հետազոտությունների նոր արդյունքների, ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաների, սրտանոթային բարդությունների կանխարգելման, սրտի անբավարարության բուժման և սրտաբանության միջառարկայական ոլորտների զարգացման վրա։
Հատկապես կարևոր են մասնագիտական հանդիպումները և գիտական երկխոսությունը միջազգային սրտաբանական ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ Ամերիկյան սրտաբանության քոլեջի և Ասիական սրտի ընկերության ներկայացուցիչների հետ։
Հայաստանից մասնագետների մասնակցությունը կոնգրեսին նպաստում է միջազգային համագործակցությանը, կլինիկական փորձի փոխանակմանը և հայկական սրտաբանական գիտության դիրքերի ամրապնդմանը համաշխարհային մասնագիտական ասպարեզում։
Պեկինն այսօր դառնում է գիտության, կլինիկական պրակտիկայի և միջազգային մասնագիտական համագործակցության միավորման տարածք՝ սրտանոթային հիվանդություններով հիվանդների կյանքի և առողջության պահպանման հիմնական նպատակի հետապնդման նպատակով։