<<ESC 2023թ. Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի քննարկում>> վեբինար
Սիրով տեղեկացնում ենք, որ հաջողությամբ կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից՝ Santé Arménie-ի և Action Santé Arménie France-ի (ASAF) հետ համատեղ կազմակերպված վեբինարը՝ <<ESC 2023թ. Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի քննարկում>> անվամբ։ Վեբինարը համախմբել էր տարբեր փորձագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից:
Նիստի ընթացքում ներկայացվոցին հայ և ֆրանսիացի մասնագետների բովանդակալից զեկուցումներ՝ անդրադառնալով ESC 2023 զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի կիրառման նրբություններին Հայաստանում:
Վեբինարը ուղիղ հեռարձակվում էր նաև կոնֆերանսների դահլիճում՝ հնարավորություն տալով ներկաներին մասնակցել վեբինարից հետո տեղի ունեցող քննարկմանը: Մոտ 190 մասնակից անձամբ ներկա էին նիստերի դահլիճում:
Ասոցիացիայի բոլոր ակտիվ անդամները կարող են դիտել ձայնագրությունը իկայքում իրենց անձանական էջի Գրադարան բաժնում: