ՀՍԱ-ն Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների (ACVC) հերթական տարեկան կոնգրեսում
Մարտի 20-21-ը Լիսաբոնում տեղի ունեցավ Սրտաբանության եվրոպական ընկերության (ESC) Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների (ACVC) հերթական տարեկան կոնգրեսը։ Հայաստանի սրտաբանները, հատկապես երիտասարդները, ակտիվ մասնակցություն ունեցան կոնգրեսի աշխատանքներին։ Զեկուցումներով հանդես եկան Կատարինե Վարդանյանը (Նորք-Մարաշ ԲԿ), Մարինե Սարգսյանը (ԵՊԲՀ, Էրեբունի ԲԿ), Անի Ռափյանը (ԵՊԲՀ)։ Սրտաբանների հայկական ասոցիացիան, իր որդեգրած քաղաքականության համաձայն, տրամադրել էր ճանապարհորդական գրանտներ երիտասարդ սրտաբաններին, ովքեր ունեին զեկուցումներ։
Կոնգրեսի մասնակիցներին առաջին անգամ ներկայացվեցին Սրտամկանի ինֆարկտի հայաստանյան առաջին ազգային ռեգիստրի (ARMI) նախնական արդյունքները։
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էր Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։ Կոնգրեսի ընթացքում նա աշխատանքային հանդիպում ունեցավ ESC-ի նախագահ Թոմաս Լուշերի (Thomas Lüscher) հետ։ Քննարկվեցին ՀՍԱ-ի գործունեությանը, տարածաշրջանային համագործակցությանը, երիտասարդներին աջակցելուն, ESC-ի ներկա խնդիրներին և առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր։