ԵՎՐԱԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2025-ը հաջողությամբ կայացավ
Հոկտեմբերի 17-18-ին Երևանում կայացավ Euro Caucasian Congress of Cardiology 2025-ը՝ ֆրանսիական, իտալական, ռուսական և հայկական առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Քննարկվեցին Եվրոպական Սրտաբանական Ընկերության (ESC) նոր ուղեցույցները՝ միոկարդիտի, պերիկարդիտի, սրտի փականային հիվանդությունների, դիսլիպիդեմիաների, հղիության ընթացքում ՍԱ հիվանդությունների և այլ արդիական թեմաների վերաբերյալ։
Երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները կիսվեցին փորձով ինչպես գիտական զեկուցումների, այնպես էլ գործնական վարպետաց դասերի շրջանակում՝ ընդգրկելով մի շարք կլինիկական դեպքեր։
Կոնգրեսը եզրափակվեց մասնակիցների կողմից բարձր գնահատականներով և համատեղ համագործակցության շարունակականության հույսով։