Կարդիոօնկոլոգիայի առաջին գիտաժողով
2026թ․ ապրիլի 11-ին Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և նրա կարդիո-օնկօլոգիայի աշխատանքային խմբի կազմակերպած կարդիո-օնկոլոգիային նվիրված առաջին գիտաժողովը։
Գիտաժողովը բացեց ՀՍԱ նախագահ Համլետ Հայրապետյանը։ Նա ներկայացրեց կարդիո-օնկոլոգիայի՝ որպես առանձին ճյուղի զարգացման անհրաժեշտությունը, ժամանակակից միտումները, անելիքները, խնդիրները։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՍԱ վարչության անդամ, դոցենտ Վիկտոր Տեր-Գրիգորյանը։ Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ ԱՆ օնկոլոգիայի գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, ՀՍԱ կարդիո-օնկոլոգիայի աշխատանքային խմբի ղեկավար, բ․գ․դ․ Լուսինե Հազարապետյանը, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի ավագ դասախոս Ֆլորա Մուրադյանը, ԵՊԲՀ-ի սրտաբանության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Անուշ Բարխուդարյանը, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սրտաբան Մարինե Չիվչյանը։
Յուրաքանչյուր զեկուցումից հետո տրվեցին հարցեր, ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Գիտաժողովի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ հետևեցին զեկուցումներին և քննարկումներին։ ՀՍԱ կարդիո-օնկոլոգիայի գիտաժողովը դարձավ լուրջ իրադարձություն Հայաստանի սրտաբանների, օնկոլոգների կյանքում։ Կից կարող եք գտնել գիտաժողովում ներկայացված զեկուցումները։
Գիտական մասի ավարտից հետո տեղի ունեցավ ՀՍԱ-ի կանոնադրության նոր նախագծի քննարկում և քվեարկություն։ ՀՍԱ անդամները քվեարկությամբ հաստատեցին ասոցիացիայի կանոնադրության նոր խմբագրությունը։