Պատմություն
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը։ 1997թ․-ից ՀՍԱ-ն համարվում է Սրտաբանության եվրոպական միության (ESC) լիիրավ անդամ։ Ասոցիացիայի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Արցախում և սփյուռքում աջակցել անհատի առողջության ու բարեկեցության բարելավմանը, կյանքի երկարատևության բարձրացմանը` սրտաբանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: ՀՍԱ հիմնադիր նախագահն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանը։ Որպես ասոցիացիայի նախագահ նրան հաջորդել են Պարունակ Զելվեյանը (2017-2019թ․թ․), Համայակ Սիսակյանը (2019-2021թ․թ․)։ Ներկա նախագահն է Համլետ Հայրապետյանը (մինչև 2025թ․)։ Ասոցիացիայի մշտական քարտուղարն է Մարինե Օրդյանը։ Կառույցին անդամակցում են Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Հնդկաստանի մոտ 500 բժիշկներ։
23.06.2022
Կառլեն Գրիգորի Ադամյան
23.06.2022
Պարունակ Զելվեյան՝ 2017-2019թթ․
23.06.2022
Համայակ Սիսակյան՝ 2019-2021թթ․
24.01.2023
Համլետ Հայրապետյան՝ 2021-2025թթ․