Անդամներ
Ինչպե՞ս դառնալ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ:
Որպեսզի դառնաք ասոցիացիայի անդամ, ինչպես նաև անդամագրման շարունակական լինելու համար խնդրում ենք կատարել անդամավճարի փոխանցումը (մինչև 40 տարեկանի դեպքում 10000 դրամ, 41 և ավելի մեծերի դեպքում 15000 դրամ) տարեկան կանոնավոր ձևով։
Անդամավճարը կարող եք վճարել գրանցվելով այս կայքում՝ ձեր անձնական հաշվից։ Կայքի վերևի աջ անկյունում կարող եք տեսնել ձեր անձնական հաշիվ մուտք գործելու/ գրանցվելու նշանը։ Եթե առաջին անգամ եք մուտք գործում կայք ձեր անձնական հաշիվը ստեղծելու համար սեղմեք "Գրանցվել" և լրացրեք անհրաժեշտ բոլոր տվյալները (խնդրում ենք ուշադիր ստուգել ձեր էլեկտրոնային հասցեի և անուն/ազգանունի ճշտությունը, քանի որ դրանք սխալ գրելու դեպքում ձեր անդամակցությունը կարող է համարվել անվավեր)։ Գրանցվելուց հետո, ձեր հաշվի ձախ կողմում կտեսնեք վճարման հնարավորություն։ Նույն տեղում կլինի նաև հիշեցում, թե երբ է ձեր հաջորց վճարման օրը։