Պացիենտների համար
Հարգելի համաքաղաքացի,
տեղեկացնում ենք, Հայաստանի սրտաբանների ասոցիացիան նախաձեռնել է հանդիպումների շարք պացիենտների, նրանց հարազատների և ընդհանրապես սեփական առողջությամբ հետաքրքրված անձանց համար:
Հանդիպման ժամանակ "Էրեբունի" բժշկական կենտրոնի սրտաբանների կողմից հանրամատչելի կներկայացվեն որոշ սիրտ անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները, հիմանական դրսևորումները, հիվանդության չվերահսկման դեպքում հետագա բարդությունները, դեղորայքային և ոչ դեղորայքային բուժման ասպեկտները: Մեր մասնագետները սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, ինչպես նաև կտրվեն տեղեկատվական գրքույկներ:
Հանդիպումները տեղի կունենան "Էրեբունի" բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի կոնֆերանս-դահլիճում (4-րդ հարկ):
13.02.2025թ. ժամը 13:00 Զարկերակային հիպերտենզիա. սիրտ-անոթային վտանգի առաջին գործոնը թեման կներկայացնի կենտրոնի սրտաբան Մարիամ Թադևոսյանը
20.02.2025թ. ժամը 13:00 Սրտային անբավարարություն. դանդաղեցնել դրա խորացումը բժշկական հսկողության միջոցով թեման կներկայացնի կենտրոնի սրտաբան Կ. Ազարյանը
Սիրով սպասում ենք Ձեզ
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 692343 (Սիրանուշ)
Հարգելի՛ հայրենակից սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առողջության պահպանմանը նվիրված միջոցառմանը, որի շրջանակներում կարող եք Ձեր հարցերը հղել ՀՀ առաջատար բժիշկ մասնագետներին և մասնակցել կազմակերպվող տարբեր ակտիվություններին․
- ճնշման և գլյուկոզի մակարդակի չափումներ
- խորհուրդներ առողջ ապրելակերպի և սննդակարգի վերաբերյալ
- դինամոմետրիայի իրականացում
- բժշկական խորհրդատվություն թերապևտի, ներզատաբանի, սրտաբանի, անոթաբանի և այլ մասնագետների կողմից
Միջոցառման և վերոնշյալ ակտիվությունների մասնակցությունն անվճար է։
Գրանցվելու համար զանգահարել ՝ 093 300187; 043 098040; 091 009532