ESC Cardio-Oncology 2026
2026 թ. հունիսի 19–20-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացավ Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի (ESC) Cardio-Oncology 2026 միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին նաև Հայաստանից սրտաբաններ։ Գիտաժողովի գիտական ծրագրի շրջանակում բ.գ.դ., FESC Լուսինե Հազարապետյանը հանդես եկավ երկու գիտական զեկույցներով։
Ներկայացված գիտական աշխատանքներն իրականացվել են պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի և ՀՍԱ այլ անդամների համահեղինակությամբ։ Հետազոտությունները նվիրված էին կարդիոօնկոլոգիայի ոլորտում սրտանոթային բարդությունների վաղ հայտնաբերմանը և ժամանակակից էխոկարդիոգրաֆիկ մեթոդների կիրառմանը։
Հայ մասնագետների մասնակցությունը ESC Cardio-Oncology 2026 գիտաժողովին ևս մեկ անգամ ընդգծեց հայկական սրտաբանության ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտական համագործակցության մեջ և նպաստեց ոլորտի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։