Ասոցիացիա

Պացիենտների դպրոց. Զարկերակային հիպերտենզիա

Փետրվարի 13-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կայացավ Հայսստանի սրտաբաննների ասոցիացիայի կողմից պացիենտների համար  կազմակերպված առաջին հանրամատչելի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին զարկերակային հիպերտենզիային առնչվող հարցեր, մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական գրքույկներ, հետաքրքրող հարցերին պատասխանեցին Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանը, Էրեբունի ԲԿ Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի գիտական ղեկավար Վ. Ռ. Տեր-Գրիգորյանը և կենտրոնի սրտաբան Մ. Լ. Թադևոսյանը։
Տեղեկացնում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 20.02.2025թ.ժամը 13:00 Սրտային անբավարարություն. դանդաղեցնել դրա խորացումը բժշկական հսկողության միջոցով թեմայով, կներկայացնի կենտրոնի սրտաբան Կարինե Ազարյանը

Սիրով սպասում ենք Ձեզ
Հարցերի դեպքում զանգահարել՝  094 692343 (Սիրանուշ)

Պատկերասրահ