Պացիենտների դպրոց․ Սրտային անբավարարություն

Փետրվարի 20-ին 《Էրեբունի》 բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված 《Պացիենտի դպրոցի》 երկրորդ հանրամատչելի հանդիպում֊քննարկումը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանը։
Հանդիպման ժամանակ 《Էրեբունի》 ԲԿ սրտաբան Կարինե Ազարյանը ներկայացրեց զեկույց սրտային անբավարության խորացման կանխմանն ուղղված դեղորայքային և ոչ դեղորայքային միջոցների վերաբերյալ։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Հ.Գ. Հայրապետյանը, 《Էրեբունի》 ԲԿ Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի գիտական ղեկավար Վ. Ռ. Տեր-Գրիգորյանը պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին։
Հանդիպման վերջում
մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից տպագրված սրտային անբավարարությանը վերաբերող տեղեկատվական գրքույկներ։
Պացիենտի դպրոցի հաջորդ հանդիպումը կկայանա 2025թ. փետրվարի 27ին ժ. 13։00 《Էրեբունի》 ԲԿ Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի լսարանում, որի շրջանակներում սրտաբան Ստելլա Մարտիրոսյանը կխոսի ծխախոտի` սիրտ֊անոթային համակարգի վրա ունեցած վնասակար ազդեցությունների մասին։
Սիրով սպասում ենք Ձեզ
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 692343 (Սիրանուշ)
