<<ESC 2023թ. Կարդիոմիոպաթիաների ուղեցույցի քննարկում>> վեբինար
Սիրով տեղեկացնում ենք, որ հաջողությամբ կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից՝ Santé Arménie-ի և Action Santé Arménie France-ի (ASAF) հետ համատեղ կազմակերպված վեբինարը՝ <<ESC 2023թ. Կարդիոմիոպաթիաների ուղեցույցի քննարկում>> անվամբ։ Վեբինարը համախմբել էր տարբեր փորձագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից:
Նիստի ընթացքում ներկայացվոցին հայ և ֆրանսիացի մասնագետների բովանդակալից զեկուցումներ՝ անդրադառնալով ESC 2023թ․ կարդիոմիոպաթիաների ուղեցույցի կիրառման նրբություններին Հայաստանում:
Վեբինարին մասնակցել են ավելի քան 70 մասնագետներ: Նշվեց նաև, որ այս ուղեցույցների գրպանի տարբերակները շուտով պատրաստ կլինեն տպագիր տարբերակով և կտրամադրվեն ասոցիացիայի անդամներին։
Ասոցիացիայի բոլոր ակտիվ անդամները կարող են դիտել ձայնագրությունը իկայքում իրենց անձանական էջի Գրադարան բաժնում: