Ասոցիացիա

‹‹Սիրտ-անոթային հիվանդացության ռիսկի գնահատում և կանխարգելում›› սեմինար

Սույն թվականի նոյեմբերի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, իսկ դեկտեմբերի 3-ին` Հրազդան քաղաքում, Սրտաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խումբը կազմակերպել էր ‹‹Սիրտ-անոթային հիվանդացության ռիսկի գնահատում և կանխարգելում›› գիտագործնական սեմինարը։ Սեմինարի նպատակն էր մարզային բուժհաստատություններում գործունեություն ծավալող մեր գործընկերներին(տեղամասային սրտաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ) տրամադրել կանխարգելիչ սրտաբանության վերջին միջազգային ուղեցույցներում տեղ գտած գիտական նորությունները և դրանց կիրառման գործնական հմտությունները։
Սրտաբանների հայկական ասոցիացիայի կողմից նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական։

Պատկերասրահ