Ասոցիացիա

Կառլեն Ադամյան

...
Կառլեն Ադամյան

Ծնվել է 1937թ., հունվարի 19, ՀՍՍՀ Լենինական (այժմ` Գյումրի) քաղաք

Աշխատանքային գործունեություն

1971 թ-ից բժշկական գիտությունների դոկտոր
1979-2011 թթ Սրտաբանության ԳՀԻ-ի տնօրեն, ինֆարկտային բաժնի ղեկավար
1985 թ-ից` պրոֆեսոր
1993 թ-ից–2011 թ ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգայինինստիտուտի սրտաբանության ամբիոնի վարիչ
2011 թ-ից 2019 Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական կրթության սրտաբանության ամբիոնիվարիչ
2011 թ-ից առ այսօր Սրտաբանության ԳՀԻ-ի տնօրենի գլխավոր խորհրդական գիտությանգծով, բազային թեմայի ղեկավար, ինֆարկտային բաժնի ղեկավար

Անդամակցություն

1995-1997թթ. Հայկական բժշկական Ասոցիացիայի նախագահ
1981-1995թթ Հայկական Սրտաբանների ընկերության նախագահ
1995թ-2017` Հայաստանի սրտաբանների Ասոցիացիայի նախագահ
1996թ-ից` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
2011 թ-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ

Սրտաբանների Եվրոպական Միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրներիսրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ, ինֆորմատիզացիայի միջազգայինակադեմիայի անդամ: ՌԴ «Սրտաբանություն», «Ռացիոնալ ֆարմակոթերապիասրտաբանությունում», «Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում և կանխարգելում». ՌՍԳԱՀ «Սրտաբանության լրատու», պարբերակաների խմբագրական խորհրդի անդամ, «Ռուսաստանի սրտաբանական տեղեկագիր» ամսագրի միջազգային խմբագրականխորհրդի անդամ, «Եվրասիական սրտաբանական ամսագիր», «Հայաստանիբժշկագիտություն», «Գիտա-բժշկական հանդես», «Էնդոկրինոլոգիայի լրատու», «Արյուն» և«Գիտության աշխարհ» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու անվանմեդալով (1988 թ.), Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով «Սրտաբանության ասպարեզումակնառու ձեռքբերումների համար» (2007 թ.), ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտիհոբելյանական ոսկե մեդալով (2007 թ.), Երևանի քազաքապետարանի ոսկե մեդալով (2011 թ.), Ռուսաստանի դաշնության Սրտաբանների ընկերության 50-ամյա հոբելյանական նիստիկողմից բժշկագիտության մեջ ակնառու ներդրման և զարգացման մեջ նախատեսված«Սրտաբանության զարգացման համար» երեք հատուկ դիպլոմներից մեկով պարգևատրում(ակադեմիկոս Չազով Ե.Ա., ակադեմիկոս Օգանով Ռ.Գ.) – 2013 թ.: ՀԽՍՀ գիտության ևտեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկիր (1988 թ.):

Հետազոտությունների բնագավառը`
Սրտի բնածին արատների, սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդության և սրտամկանի սուրինֆարկտի ժամանակ սրտի անբավարարության զարգացման մեխանիզմներիուսումնասիրությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման նորմեթոդների մշակումը և ներդրումը:

Գիտական աշխատանքներ

500 գիտական աշխատություններ, 9 մենագրություններ, 6 գյուտեր, 170-ից ավելի զեկուցումներ, ներկայացված սրտաբանների Համաշխարհային և Եվրոպական վեհաժողովներում:
Ադամյանի ղեկավարությամբ պատրաստաված են 20 դոկտորական և 30 թեկնածուականատենախոսություններ:
Սույն թվականի հունվարի 19֊ին Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի երկարամյա աշխատակից, անվանի սրտաբան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի 85֊ամյա հոբելյանն էր: 

Կառլեն Գրիգորի Ադամյանը կանգնած է մեր երկրում սրտաբանական ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում։ Պրոֆեսորը մեծ ավանդ ունի տարբեր սերունդների սրտաբանների կայացման գործում: Կառլեն Գրիգորի Ադամյանը իր մասնագիտական ուղին սկսել է որպես ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտի ասպիրանտ, այնուհետ՝ նույն ինստիտուտի աշխատակից, սրտի խրոնիկական իշեմիկ հիվանդության բաժնի վարիչ, ապա՝ Երևանի Լևոն Հովհաննիսյանի անվ․ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,այնուհետև, մինչ այսօր՝ իրականացնում է տնօրենի խորհրդականի աշխատանքը:

Կառլեն Գրիգորի Ադամյանը եղել է նաև Առողջապահության ազգային ինստիտուտի, այնուհետ նաև՝ Մ․ Հերացու անվ․ ԵՊԲՀկլինիկական սրտաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ, Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր ասամբլեայի անդամ, բազմիցս զեկույցներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում և վեհաժողովներում:

Ներբեռնել