Ինտերվենցիոն սրտաբանության 2-րդ միջազգային դասընթաց
16.09.2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականի հոկտեմբերի 16–17-ը Երևանում կանցկացվի Ինտերվենցիոն սրտաբանության 2-րդ միջազգային դասընթացը։
2025 թվականին կայացած առաջին դասընթացի հաջողությունից հետո 2026 թվականի միջոցառումը նախատեսված է որպես կարևոր տարածաշրջանային կրթական հարթակ՝ մեկտեղելով Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի և Ռուսաստանի առաջատար ինտերվենցիոն սրտաբանների և սրտանոթային ոլորտի մասնագետների։
Դասընթացին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ, այդ թվում՝
- Պրոֆ. Անտոնիո Կոլոմբո – Իտալիա
- Պրոֆ. Զիադ Հիջազի – Կատար
- Պրոֆ. Յան Կովաչ – Միացյալ Թագավորություն
- Պրոֆ. Էուստակիո Օնորատո – Իտալիա
- Պրոֆ. Բերնարդ Ռայմերս – Իտալիա
- Պրոֆ. Ֆլավիո Ռիբիչինի – Իտալիա
- Պրոֆ. Բագրատ Ալեքյան – Ռուսաստան
ինչպես նաև Եվրոպայից, Ասիայից և Ռուսաստանից այլ անվանի մասնագետներ։
Գիտական ծրագիրը կներառի ժամանակակից ինտերվենցիոն սրտաբանության առավել արդիական և բարդ ուղղությունները, այդ թվում՝
- Բարդ և բարձր ռիսկի պերկուտան կորոնար միջամտություններ (PCI)
- Բարդ կորոնար ախտահարումների բուժման ժամանակակից մոտեցումներ
- Կորոնար միջամտությունների նորարարություններ և զարգացող տեխնոլոգիաներ
- Կառուցվածքային սրտային միջամտություններ, այդ թվում՝ TAVI, ինչպես նաև երկփեղկ և եռփեղկ փականների տրանսկաթետերային միջամտություններ
- Բարդ կլինիկական դեպքեր և միջամտությունների ցուցադրություններ
- Գործնական և ինտերակտիվ՝ կլինիկական դեպքերի վրա հիմնված քննարկումներ
Դասընթացը կարևոր հարթակ կհանդիսանա գիտական փորձի փոխանակման, գործնական կրթության, մասնագիտական կապերի հաստատման և ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման համար։
Սպասում ենք մեր հայ և միջազգային գործընկերներին Երևանում։
Մասնակցության պայմանները
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի (ՀՍԱ) գործող անդամների համար մասնակցությունն անվճար է։
Այն մասնակիցները, ովքեր ՀՍԱ անդամակցության վճարը չեն կատարել և ցանկանում են մասնակցել դասընթացին, պետք է նախապես վճարեն 30,000 ՀՀ դրամ մասնակցության վճար։
Վճարումը խնդրում ենք կատարել ստորև ներկայացված բանկային հաշվեհամարին և գրանցման ձևը լրացնելիս կցել վճարման անդորրագիրը / վճարման ապացույցը։
Կարևոր է․ ՀՍԱ անդամ հանդիսացող մասնակիցներին խնդրում ենք նախապես ստուգել իրենց ակտիվ անդամակցության կարգավիճակը ՀՍԱ պաշտոնական կայքում։
Դասընթացը ՇՄԶ կրեդիտավորված է։
💳 Բանկային տվյալներ
Ստացողի անվանումը՝ «Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիա» ՀԿ
Բանկ՝ «ԱրարատԲանկ» ԲԲԸ
Հաշվեհամար՝ 1510032121160100
Մասնակցության համար գրանցվել հնարավոր է միայն առցանց՝ հետևյալ հղմամբ.
https://forms.gle/N7pkJ7HCCpFh7BxG6
Ծրագիրը շուտով հասանելի կլինի այս կայքում։