Հայաստանի սրտաբանների 15-րդ ազգային վեհաժողով
17.04.2026
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Հայաստանի սրտաբանների 15-րդ ազգային վեհաժողովին, որը նվիրված է ասոցիացիայի հիմնադրման 30-ամյակին։
Վեհաժողովը կկայանա 2026թ. հունիսի 11–13-ը, Երևանում՝ Armenia Marriott Hotel Yerevan-ում։
Միջոցառումը հանդիսանալու է կարևոր գիտական հարթակ՝ փորձի փոխանակման, նորագույն կլինիկական ուղեցույցների քննարկման և միջազգային համագործակցության զարգացման համար։
Վեհաժողովին սպասվում է արտասահմանյան առաջատար էքսպերտների մասնակցություն, այդ թվում՝ ESC ընտրված նախագահ Prof. Cecilia Linde, ինչպես նաև Prof. Robert Gil (Chair of the ESC Task Force for EuroAsia), Prof. Filippo Crea (2026 candidate for the ESC President-Elect position; Editor-in-Chief of the European Heart Journal), Prof. Jean-Claude Deharo (member of the EHRA Education Committee.), Prof. Alec Vahanian, մի շարք այլ հայտնի սրտաբաններ Եվրոպայից և Ռուսաստանից։
Վեհաժողովի շրջանակում կքննարկվեն ժամանակակից սրտաբանության արդիական հարցերը, նորագույն կլինիկական ուղեցույցները և միջազգային փորձը։
ՀՍԱ անդամերին հիշեցնում ենք, որ ՀՍԱ 2026թ․ անդամավճարը վճարած անդամների համար վեհաժողովի մասնակցությունն անվճար է։
Խնդրում ենք նախապես ստուգել Ձեր ակտիվ անդամակցության կարգավիճակը ՀՍԱ պաշտոնական կայքում:
Վեհաժողովին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ (գրանցումը լինելու է միայն առցանց տարբերակով)՝
https://forms.gle/ydDzuBbeSSJJo9jz6
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
acacongress@gmail.com
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։