Ասոցիացիա

<<ESC 2023թ. Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի քննարկում>> վեբինար

27.03.2024

Հարգելի գործընկերներ,
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ "ESC 2023թ. Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի քննարկում․ Հայաստանում նրա ներդրման առանձնահատկությունները" թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է  Santé Arménie Academy-ի և  Action Santé Arménie France (ASAF) -ի հետ համագործակցությամբ։
Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայ այնպես էլ Ֆրանսիացի մասնագետներ։ Ծրագիրը կարող եք գտնել կից։ 
Վեբինարը հեռարձակվելու է նաև <<Դաբլթրի Բայ Հիլթն>> հյուրանոցի սրահում, որտեղ վեբինարից հետո կարող եք մասնակցել նաև քննարկման։ Սրահից մասնակցության գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 091005563 (Բելլա)։
Մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։ Խնդրում ենք վեբինարին օնլայն մասնակցելու դեպքում անպայման մուտք գործել ձեր իրական անուն/ազգանունով և պարտադիր լրացնել նախավեբինարային և հետվեբինարային կարճ թեստը, որպեսզի հնարավոր լինի ստանալ ՇՄԶ կրեդիտներ։ Թեստերին կարող եք անցնել սեղմելով համապատասխան բառի վրա։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԹԵՍՏԻ ԹԵՐԹԻԿԸ ՉԼՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ ՍՏԱՆԱԼ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐ։
 
Վեբինարին միանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
https://us06web.zoom.us/j/81401129520?pwd=fpbvcGRTqIaacrQhC0eTsSq7k1TaH6.1
 

Ծրագիր

 

Մարտի 28

18:00-18:10  Վեբինարի բացում և ողջույնի խոսք 

Մոդերատորներ՝ պրոֆ. Ալեք Վահանյան (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)

18:10-18:15   Վեբինարի ֆորմատի և զեկույցների ներկայացում (պրոֆ. Ալեք Վահանյան, Փարիզ, Ֆրանսիա)

18:15-18:30  Զարկերակային հիպերտենզիա. Կլինիկական դեպքի ներկայացում- (Արգիշտի Քրիստոստուրյան , Երևան, Հայաստան)

 

18:30 -19:00 ESH 2023թ. Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույց. (պրոֆ. Ժակեզ Բլաշե ,Փարիզ, Ֆրանսիա)

 

 19:00 -19:20 Զարկերակային հիպերտենզիայի Եվրոպական ուղեցույցի Հայաստանում ներդրման խնդիրները և հնարավորությունները (պրոֆ. Պարունակ Զելվեյան, Երևան, Հայաստան)

19:20-19:35 Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցների ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ  (  պրոֆ. Համլետ  Հայրապետյան Երևան, Հայաստան)

19:35- 19:50 Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցների ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ   (պրոֆ. Ժակեզ Բլաշե, Փարիզ, Ֆրանսիա)

19:50-20:20 Հարց ու պատասխան

20:20-20:30  Վեբինարի ամփոփում. պրոֆ. Ալեք Վահանյան (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)