ESC 2023թ. Էնդոկարդիտներ ուղեցույցի քննարկում․ վեբինար
22.10.2024
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ «ESC 2023թ. Էնդոկարդիտների թարմացված ուղեցույցի քննարկում. Հայաստանում ներդրման առանձնահատկությունները» թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է Santé Arménie Academy-ի և Action Santé Arménie France (ASAF)-ի հետ համագործակցությամբ։
Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայաստանյան , այնպես էլ միջազագյին մասնագետներ։
Վեբինարը դիտելուց հետո մասնակիցները կծանոթանան.
- Էնդոկարդիտների սրտային և ոչ սրտային ռիսկի գործոններին, ախտորոշման ալգորիթմին
- Վարման առանձնահատկություններին, հակաբիոտիկային թերապիայի ծավալներին և տևողությանը, հնարավոր բարդություններին
- Էնդոկարդիտի թիմի գաղափարին, վիրաբուժական միջամտության ցուցումներին և ժամկետներին,
- Առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկային
Մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։
Հանդիպումը՝ 28.10.2024-ին ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով)
Հանդիպմանը մասնակցելու համար հետևյալ հղումով լրացրեք ձեր գրանցման տվյալները և նախավեբինարյան հարցաթերթը
իսկ հետվեբինարյան հարցաթերթը կստանաք վեբինարի հաջորդ օրը 29.10.24-ին :
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
Ըստ ԱԱԻ-ի պահանջների նախավեբինարյան և հետվեբինարյան թեստերը չ;րացնելու նաև վեբինարի տևողության 90% չմասնակցելու դեպքում ՇՄԶ կրեդիտներ չեն տրամադրվում:
Խնդրում ենք օնլայն վեբինարին գրանցվելիս և մուտք գործելիս անպայման լրացնել ձեր իրական անուն/ազգանունները, գործող էլեկտրոնային հասցեն և պարտադիր լրացնել նախավեբինարային կարճ թեստը:
Գրանցման հայտերն ընդունվում են հոկտեմբերի 22 -ից մինչև հոկտեմբերի 26-ը 00:00։
Խնդրում ենք ձևաթուղթը լրացնել ընդամենը մեկ անգամ, ճշգրիտ կոնտակտային տվյալներով և հայատառ:
Ծրագիր
17:00-17:10 Վեբինարի բացում և ողջույնի խոսք
Մոդերատորներ՝ պրոֆ Alec Vahanian (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)
17:10-17:15 Վեբինարի ֆորմատի և զեկույցների ներկայացում (պրոֆ. Alec Vahanian , Փարիզ, Ֆրանսիա)
17:15-17:30 Կլինիկական դեպք. Էնդոկարդիտ աորտալ փականի պրոթեզավորում տարած հիվանդի մոտ (Մերի Պապիկյան , Երևան, Հայաստան)
17:30 -18:00 ESC 2023թ. Էնդոկարդիտների վարման ուղեցույցը. (պրոֆ. Bernard Iung, Փարիզ, Ֆրանսիա)
18:00 -18:20 Սիրտ անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ Եվրոպական ուղեցույցի Հայաստանում ներդրման խնդիրները և հնարավորությունները (պրոֆ. Արամ Չիլինգարյան, Երևան, Հայաստան)
18:20-18:35 Էնդոկարդիտների ուղեցույցի ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ ( պրոֆ. Համլետ Հայրապետյան Երևան, Հայաստան)
18:35- 18:50 Էնդոկարդիտների ուղեցույցի ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ (պրոֆ. Bernard Iung,Փարիզ, Ֆրանսիա)
18:50-19:20 Հարց ու պատասխան
19:20-19:30 Վեբինարի ամփոփում. պրոֆ. Alec Vahanian (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)