Ասոցիացիա

EPIC – ElectroPhysiology Innovations Conference 2026

05.11.2026

EPIC – Էլեկտրաֆիզիոլոգիայի նորարարությունների համաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 7-ին՝ Երևանում՝ համախմբելով սրտային էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտի հայ և միջազգային առաջատար մասնագետներին։

Գիտական ծրագիրը կներառի հանկարծամահության կանխարգելման, նախասրտերի ֆիբրիլյացիայի վարման, իմպուլսային դաշտային աբլացիայի (Pulsed Field Ablation), սրտային իմպլանտացվող սարքերի, սրտային անբավարարության և ֆիզիոլոգիական փեյսինգի ժամանակակից մոտեցումներին վերաբերող թեմաներ։

Համաժողովին հանդես կգան Հայաստանից և արտերկրից հրավիրված անվանի մասնագետներ, այդ թվում՝ Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի (EHRA) նախագահ պրոֆեսոր Հարուն Բուրրին։ Միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնագիտական փորձի փոխանակման և էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտի նորարարական մոտեցումների քննարկման համար։