«Առողջ Սիրտ» խորագրով կրթական եւ տեղեկատվական միջոցառում
26.06.2026
Սույն թվականի մայիսի 23-ին Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիան, Երեւանի Քաղաքապետարանի, ՀՀ
Առողջապահության Նախարարության եւ Լե Լաբողատուաղ Սեղվիե դեղագործական ընկերության հայաստանյան
ներկայացուցչության աջակցությամբ Երեւան քաղաքի մի շարք այգիներում, հանրային վայրերում իրականացրեց
«Առողջ Սիրտ» խորագրով կրթական եւ տեղեկատվական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում մեր սրտաբանները
անցորդներին տրամադրեցին սրտի առողջությանը առնչվող կրթական նյութեր, պատասխանեցին նրանց հուզող հարցերին,
որոնք վերաբերում էին առողջ ապրելակերպին եւ սրտի առողջության պահպանմանը։
Շնորհակալ ենք մեր սրտաբաններին՝
Լուսինե Թադևոսյան, Նարինե Ավետիսյան, Նելլի Ղուկասյան, Նարինե Մինասյան, Լաուրա Ասատուրյան