Ասոցիացիա

Ցավով հայտնում ենք ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի մահվան մասին

28.02.2026

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի  և ամբողջ սրտաբանական համայնքի անունից ցավով տեղեկացնում եմ հայկական սրտաբանության Պատրիարք, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հիմնադիր, երկար տարիներ  ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, ԵՊԲՀ և ԱԱԻ սրտաբանության ամբիոնների նախկին վարիչ, ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի մահվան մասին: 

Կառլեն Գրիգորիչը անջնջելի հետք է թողել հայկական բժշկության պատմության մեջ: Ակադեմիկոս Ադամյանը  եղել է մեծ գիտնական, բժիշկ, մանկավարժ, քաղաքացի: Նա կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների սրտաբաններ: Նրա անունը և սրտաբանության ասպարեզում ծառայությունները գնահատվել են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Կառլեն Գրիգորիչը վայելել է իր պացիենտների սերն ու հարգանքը, գործընկերների և աշակերտների պատկառանքը:

Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է լինել Կառլեն Գրիգորիչի աշակերտը:

Ակադեմիկոս Ադամյանի մահը մեծ կորուստ է   նրա բոլոր աշակերտների համար:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ուսուցիչ:

 

Համլետ Հայրապետյան

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ