Ասոցիացիա

ՀՍԱ նախագահի ամանորյա ուղերձ

05.01.2026

Հարգելի գործընկերներ,

 

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի վարչության անունից հղում եմ լավագույն բարեմաղթանքները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող 2026 թվականը ձեզ և ձեր ընտանիքներին բերի առողջություն, լիություն, բարձր տրամադրություն, բարի երազանքների իրականացում, ձեր պացիենտներին՝ արագ ապաքինում, բժիշկների նկատմամբ հավատի ամրապնդում, մեր հայրենիքին՝ խաղաղություն և բարգավաճում։ 2026թ․ առանձնահատուկ տարի է հայ սրտաբանների համար՝ լրանում է մեր ասոցիացիայի հիմնադրման 30 տարին։ Հունիսի 11-13-ը կայանալու է Հայաստանի սրտաբանների 15-րդ ազգային վեհաժողովը, որը նվիրված է լինելու մեր ասոցիացիայի հոբելյանին և որին կմասնակցեն շատ անվանի արտասահմանյան հյուրեր, գործընկերներ։ Վարչությունը և ես, որպես նախագահ, ամեն ինչ կանենք պատշաճ կերպով նշելու մեր հոբելյանը։ Մշակվում է նաև ՀՍԱ կանոնադրության նոր նախագիծ, որը կներկայացվի ՀՍԱ համագումարի հաստատմանը։ Հունվարի 1-ից ներդրվում է առողջապահական ապահովագրության առաջին փուլը։ Մաղթում եմ, որ կարաղանանք պատվով հաղթահարել նոր և ոչ նոր մարտահրավերները, կատարելագործենք սրտաբանական ծառայությունը և նվազեցնենք սիրտ-անոթային մահացությունը և հիվանդացությունը Հայաստանի Հանրապետությունում։ 

Թող ձեր սրտերի աշխատանքը արագանա միայն ջերմ խոսքերից և դրական էմոցիաներից։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։

 

Հարգանքով՝

ՀՍԱ նախագահ Համլետ Հայրապետյան