Ասոցիացիա

<<ESC 2023թ. Կարդիոմիոպաթիաների ուղեցույցի քննարկում>> վեբինար

16.04.2024

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ "ESC 2023թ. Կարդիոմիոպաթիաների ուղեցույցի քննարկում․ Հայաստանում ներդրման առանձնահատկությունները" թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է  Santé Arménie Academy-ի և  Action Santé Arménie France (ASAF) -ի հետ համագործակցությամբ։

Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայ այնպես էլ Ֆրանսիացի մասնագետներ։ Ծրագիրը կարող եք գտնել կից։ 

Մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։ Խնդրում ենք վեբինարին օնլայն մասնակցելու դեպքում անպայման մուտք գործել ձեր իրական անուն/ազգանունով և պարտադիր լրացնել նախավեբինարային և հետվեբինարային կարճ թեստը, որպեսզի հնարավոր լինի ստանալ ՇՄԶ կրեդիտներ։ Թեստերին կարող ենք անցնել սեղմելով համապատասխան բառի վրա։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԹԵՍՏԻ ԹԵՐԹԻԿԸ ՉԼՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ ՍՏԱՆԱԼ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐ։

Վեբինարին կարող եք միանալ հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/87665389476?pwd=b0IW2oWw0xnxaUa7XwblSM7P0ftKTO.1

 

Ծրագիր

Ապրիլ 22

17:00-17:10  Վեբինարի բացում և ողջույնի խոսք 

Մոդերատորներ՝ պրոֆ. Ալեք Վահանյան (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)

17:10-17:15   Վեբինարի ֆորմատի և զեկույցների ներկայացում (պրոֆ. Ալեք Վահանյան, Փարիզ, Ֆրանսիա)

17:15-17:30  Կլինիկական դեպք.  Հետբորբոքային դիլատացիոն կարդիոմիոպաթիա, երկու հնարավոր ֆենոտիպեր միասին . ո՞րն է վերջնական ախտորոշումը- (Մարիամ Հովհաննիսյան , Երևան, Հայաստան)

 

17:30 -18:00 ESC 2023թ. Կարդիոմիոպաթիաների ուղեցույց. (պրոֆ. Դամյեն Լուժար, Փարիզ, Ֆրանսիա)

 

 18:00 -18:20 Կարդիոմիոպաթիաների Եվրոպական ուղեցույցի Հայաստանում ներդրման խնդիրները և հնարավորությունները (պրոֆ. Համայակ Սիսակյան, Երևան, Հայաստան)

18:20-18:35 Կարդիոմիոպաթիաների  ուղեցույցների ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ  (  պրոֆ. Համլետ  Հայրապետյան Երևան, Հայաստան)

18:35- 18:50 Կարդիոմիոպաթիաների ուղեցույցների ներդրման խնդիրների հետ կապված մեկնաբանություններ և առաջարկություններ   (պրոֆ. Դամյեն Լուժար, Փարիզ, Ֆրանսիա)

18:50-19:20 Հարց ու պատասխան

19:20-19:30  Վեբինարի ամփոփում. պրոֆ. Ալեք Վահանյան (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)