Ասոցիացիա

ՀՍԱ-ն Սրտի համաշխարհային ֆեդերացիայի անդամ

21.07.2025

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի սրտաբանների ասոցիացիան ս.թ. հուլիսի 1-ից հանդիսանում է Սրտի համաշխարհային ֆեդերացիայի անդամ (World Heart Federation): Մեր դիմումը բավարարվել է և համաշխարհային համահայկական  բժշկական կոնգրեսի ժամանակ WHF-ի ներկայացուցիչը Մադրիդում հանձնեց մեր անդամության սերտիֆիկատը:

Շնորհակալություն WHF-ին, պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության ի շահ մեր պացիենտների: WHF-ի անդամությունը ՀՍԱ-ին հնարավորություն կտա մասնակցել WHF-ի ծրագրերին և միջոցառումներին, դիմել տարբեր գրանտների համար: