Շնորհավորանք պրոֆ․ Զելվեյանին հոբելյանի կապակցությամբ
25.09.2026
Ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի և բոլոր հայ սրտաբանների անունից լավագույն բարեմաղթանքներս եմ հղում ՀՍԱ նախկին նախագահ, ՀՍԱ-ի Կանխարգելիչ սրտաբանության և հիպերտենզիայի ԱԽ-ի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Հարությունի Զելվեյանին։ Մեծ է պրոֆ․ Զելվեյանի ներդրումը անկախ Հայաստանի սրտաբանության կայացման և զարգացման մեջ։ Բազմաթիվ պացիենտներ պրակտիկ առողջ կյանք են վերադարձել պրոֆ․ Զելվեյանի շնորհիվ։ Նա միաժամանակ հայտնի է իր արժեքավոր գիտական հետազոտություններով, որոնք հիմնականում վերաբերում են զարկերակային հիպերտենզիային և կանխարգելիչ սրտաբանությանը։ Պրոֆեսոր Զելվեյանի գիտական աշխատանքները տպագրվել են ամենաբարձր ազդեցության գործոն ունեցող եվրոպական գիտական պարբերականներում։
Նա հանդիսանում է նաև հրաշալի կազմակերպիչ՝ այդ հատկությունը դրսևորելով Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի նախագահի, Հայկական բժշկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահի, Սրտաբանության գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոններում։ Այսօր էլ պրոֆ․ Զելվեյանը շարունակում է իր գիտա-կրթական գործունեությունը՝ ի փառս հայրենական սրտաբանության։ Մաղթում եմ անվանի բժշկին, գիտնականին, կազմակերպչին, ընկերոջս ամուր առողջություն, նորանոր գիտական և աշխատանքային ձեռքբերումներ։
Համլետ Հայրապետյան
ՀՍԱ նախագահ