Ասոցիացիա

Էրեբունի բժշկական կենտրոն

Էրեբունի բժշկական կենտրոն
Էրեբունի բժշկական կենտրոն

Էրեբունի բժշկական կենտրոն
Սրտաբանական կենտրոն

 

  • Անհետաձգելի սրտաբանության բաժանմունք

Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում բարձրորակ, մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերվում սրտի հիվանդություններով պացիենտներին: Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից (երկրորդ էտապ) և հիվանդասենյակներից: Այլ բաժանմունքների մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը: Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի սուր խանգարումներով, սրտային սուր անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանություններով հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում ավելի քան 3000 հիվանդ, որից 1000-1100-ը՝ սրտամկանի սուր ինֆարկտով, իսկ 6000 հիվանդ ամբուլատոր բուժում է ստանում: Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով. առկա են ինվազիվ և ոչ ինվազիվ հարմահճակալային մոնիտորներ, էլեկտրասրտագրեր, էխոսրտագիր, թրեդմիլ, հոլտեր-մոնիտորներ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորված սրտաբան-ռեանիմատոլոգներ, ովքեր նաև մասնագիտացել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում:Բուժումներն իրականացվում են համաշխարհային չափորոշիչներին համապատասխան՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներով: Բաժանմունքը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական բազան է: Յուրաքանչյուր տարի 20-25 բժիշկ բաժանմունքում անցնում է կլինիկական օրդինատուրա: Իրականացվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության գիտական մասնագիտական պարբերականներում:

  • Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն

«Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում իրականացվում են սրտանոթային համակարգի միջամտական և ոչ միջամտական էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ, առիթմոլոգիային և կարդիոստիմուլյացիային վերաբերող հարցերով խորհրդատվություն, կատարվում են սրտի ռիթմի խանգարման դեղորայքային և միջամտական, ներանոթային (կորոնար զարկերակների անգիոպլաստիկա, առիթմոգեն օջախների ռադիոալիքային աբլյացիա, էլեկտրակարդիոստիմուլյացիայի տարբեր մեթոդներ, ռեսինխրոնիզացիոն թերապիա) և վիրահատական շտկումներ՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան: Կենտրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ հիվանդների վիճակին մշտադիտարկող մոնիտոր համակարգերով, դեֆիբրիլյատորներով,էլեկտրասրագրության սարքերով: Առկա է առիթմիաների միջամտական էլեկտրաֆիզիոլոգիական ախտորոշման և միջամտական բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները: Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը բարդ առիթմիաների, սրտի ռիթմի խանգարմամբ բարդացած սրտային պաթոլոգիաների (սրտի իշեմիկ հիվանդություն, բնածին և ձեռքբերովի արատներ) բուժումն է: Բաժանմունքում աշխատում են առաջատար բժիշկ-առիթմոլոգներ: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է 2000 հիվանդ, որից 1400-ը՝ ամբուլատոր: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի բժիշկներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար կլինիկաների մասնագետների հետ:

  • Կարդիոպուլմոնոլոգիական բաժանմունք

Յուրաքանչյուր տարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում բուժվում է սիրտ-անոթային և շնչառական համակարգի պաթոլոգիաներով ավելի քան 3000 հիվանդ:
Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ:
«Էրեբունի» ԲԿ-ի բազմապրոֆիլության, բարձր որակավորված մասնագետների և ժամանակակից սարքավորումների առկայության շնորհիվ իրականացվում է սրտանոթային հիվանդությունների և թոքային ախտահարումների արագ և ճշգրիտ ախտորոշում, բազմամասնագիտական թիմն իրականացնում է միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին համապատասխան արդյունավետ բուժում:

  • Անգիոգրաֆիկ ծառայություն

Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2004 թ․-ին և 2015 թ․-ից ներառված Էրեբունի ԲԿ սրտաբանական կենտրոնի կազմի մեջ։ Սկզբնական շրջանում իրականացվում էին կորոնար միջամտություններ, ինչպես սուր կորոնար, այնպես էլ խրոնիկ կորոնար համախտանիշների դեպքում։ Ժամանակի հետ զուգընթաց սկսվեցին կատարվել նաև արտասրտային հետազոտություններ և միջամտություններ, մասնավորապես պերիֆերիկ զարկերակներ խցանող աթերոսկլերոզի դեպքում։ 2013 թ․-ին ներդրվեց ներանոթային միջամտությունների Հայաստանի համար նոր ուղղություն՝ բարորակ և չարորակ գայացությունների, տարբեր տեղակայման արտերիովենոզ մալֆորմացիաներ և ֆիստուլաների էմբոլիզացիաներ։ Այս միջամտությունների մեծ մասը Հայաստանում իրականացվեց առաջին անգամ։ Հատկանշական է նշել, որ դրան նպաստել է Siemens Artis Zee Biplane անգիոգրաֆիկ նորագույն սարքով վերազինումը 2011 թ․-ին: 2014 թ․-ից Անգիոգրաֆիկ ծառայությունը կից գործում է նեյրոինտերվենցիան ծառայությունը, որը ակտիվորեն զբաղվում է գլխուղեղի իշեմիկ ինսուլտի, գլխուղեղի զարկերակներ և երակների տարատեսակ պաթոլոգիաների էնդովասկուլյար բուժմամբ։ Ներկայում Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը ունի 3 կաթետերիզացիոն լաբորատորիա և 3 անգիոգրաֆիկ սարք՝ Siemens Artis Zee Biplane, Siemens Artis Zee One և նորագույն, վերջին սերնդի Siemens Icono Biplane սարք, որը հագեցած է տարատեսակ նորագույն ծրագրերով, ունակ է կատարել կոմպյուտերային տոմոգրաֆիա և 3 D անգիագրաֆիա։
2019 թ․-ին այստեղ կատարվել է Հայաստանում առաջին բալոն բացվող բիոպրոտեզով աորտալ փականի էնդովասկուլյար իմպլանտացիան(TAVI) ։
Ներկայում Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունում տարեկան կատարվում է ավելի քան 3500 միջամտություն։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը կազմում են կորոնար միջամտությունները։ Այստեղ կատարվում են բոլոր տեսակի կորոնար միջամտությունները ներառյալ կորոնար զարկերակների խրոնիկական օկլյուզիաների վերաբացումը անտեգրադ և ռետրոգրադ եղանակով։ Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են նաև պերիֆեիկ անոթների վրա կատարվող միջամտությունների քանակը և էմբոլիզացիաները։ 
Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը շարժվում է գիտության զարգացման զուգընթաց, բոլոր միջամտությունները կատարվում են միջազգային ուղեցույցներին համահունչ և «սրտային» թիմի գաղափարով։