Ասոցիացիա

Համալսարանական թիվ 1 հիվանդանոց

Համալսարանական թիվ 1 հիվանդանոց
Համալսարանական թիվ 1 հիվանդանոց

Սրտաբանության ամբիոնը համարվում է ակադեմիական կառույց նախադիպլոմային և հետդիպլոմային կրթության համար սրտաբանության ոլորտում, ինչպեսա նաև իր կլինիկական գործունեությամբ Հայաստանում: 

Ակադեմիական և կլինիկական ակտիվություն

Սրտաբանության ամբիոնը իրականացնում է նախադիպլոմային, կլինիկական օրդինատուրայի, նեղ մասնագիտությունների և շարունակական բժշկական կրթության տարբեր ծրագրեր:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանական կլինիկայի գործունեությունը ներառում է տարբեր սիրտ-անոթային պաթոլոգիաների բուժումը, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, կարդիոմիոպաթիաների, ռիթմի խանգարումների, փականային հիվանդության, ծայրամասային անոթների հիվանդությունների: Կլինիկայում իրականցվում են բուժման ժամանակակից մոտեցումներ ինվազիվ և ոչ ինվազիվ հնարավորություններով:
Կլինիկայում տարեկան կատարվում է ավելի քան 1000 կորոնար և ծայրամասային զարկերակների անգիոպլաստիկա։ Սրտամկանի սուր ինֆարկտի մահացության մակարդակը 5,8% է, ինչը համեմատելի է Եվրոպական առաջատար ինվազիվ սրտաբանական կլինիկաների հետ: 
Կլինիկան սրտաբանական ոլորտում ակադեմիական և ախտորոշիչ ծառայության առաջատար կենտրոն է: Էխոկարդիոգրաֆիայի հետազոտությունների տարեկան ծավալը ներառում է ավելի քան 10 000 տրանսթորակալ էխոսրտագրություն, 300 տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն և 300 4D էխոկարդիոգրաֆիա:

Ամբիոնի հետազոտական աշխատանքները ներառում են՝

  • Թրոմբերի մորֆոլոգիայի, իմունոհիստոքիմիայի ուսումնասիրությունը թրոմբէկտոմիայից հետո կորոնար անգիոպլաստիկայի ժամանակ STEMI-ով հիվանդների մոտ
  • Կլինիկայում սրտային անբավարարությամբ հիվանդների ամբուլատոր հսկողության հիվանդների ինտենսիվ մոնիտորինգը նվազեցնել կրկնակի հոսպիտալացումները և սրտանոթային մահացությունները
  • Քրոնիկ սրտային անբավարարության բուժման նոր մեթոդներ
  • Բազմակենտրոն միջազգային կլինիկական հետազոտություններ

Կոնտակտային անձ Սրտաբանության կլինիկայում, ԵՊԲՀ`

Պրոֆեսոր Համայակ Սիսակյան, FAHA, FESC, FHFA - Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Երևան, Հայաստան

Հասցե` Կորյուն փ.2, ԵՊԲՀ, Երևան 375025, Հայաստան

Հեռ. +37410 582028, +37410 541310
Ֆաքս` +37410 541350
Էլ.հասցե` cardioclinic@ysmu.am, hamayak.sisakian@doctor.com