Սրտային անբավարարության դպրոց Գյումրիում

Սույն թվականի Ապրիլի 25-26ը տեղի ունեցավ Սրտաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի կողմից կազմակերպված երկրորդ ենթամասնագիտական դպրոցը, որն այս անգամ նվիրված էր Սրտային անբավարարությանը։
Սրտային անբավարարության դպրոցին իրենց մեծ ներդրումը ունեցան հարգարժան պրոֆեսորներ՝ Հ.Գ. Հայրապետյանը և Ա.Լ. Չիլինգարյանը: Միջոցառումն իրականացվոց Սրտաբանության եվրոպական միության (ESC) կողմից կազմակերպվող ենթամասնագիտական դպրոցների անցկացման ձևաչափով:
