Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջին գիտաժողով
2022թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և ասոցիացիայի սուր սրտային պաթոլոգիաների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ Երևանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջին գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 400 սրտաբաններ, շտապ օգնության բժիշկներ, ռեանիմատոլոգներ և թերապևտներ: Գիտաժողովին ողջույնի խոսք էր ուղարկել նաև ESC ACVC ասոցիացիայի նախագահ պրոֆ. Կուրտ Հուբերը: Գիտաժողովին ներկա էր Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: Ներկայացվեցին սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների արդի խնդիրներին նվիրված զեկույցներ, անցկացվեց երկու work-shop:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅ ՍՈՒՐ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
Acute Cardiogenic Pulmonary Edema
Սուր սրտային անբավարարություն․ուղեցույցային և պերսոնիզացված բուժում
Սրտամկանի սուր ինֆարկտից հետո դեպրեսիվ ախտանիշներ և բորբոքային մարկերկներ
Զարկերակային գերճնշում – հիպերտոնիկ կրիզերի կառավարում (ամբուլատոր թե ստացիոնար բուժում?)
Սրտամկանի վնասման նոր կենսացուցանիշ(բիոմարկեր)` սրտային միոզին կապող սպիտակուց C