«Էխոսրտագրություն» ամառային դպրոց
Սրտաբանների հայկական ասոցիացիայի առաջին ամառային դպրոցը
Հարգելի՛ գործընկերներ, Սրտաբանների հայկական ասոցիացիայի գործունեության մեջ ներդրվեց նաև ամառային դպրոցներ անցկացնելու ինստիտուտը։
Սույն թվականի հուլիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում ''ԷԼԻՏ ՊԼԱԶԱ'' բիզնես-կենտրոնում կազմակերպվեց "Էխոսրտագրություն" ամառային դպրոցը։ Այն աննախադեպ միջոցառում էր մեր ասոցիացիայի պատմության մեջ։
Բացման խոսքով ելույթ ունեցավ Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ` բ.գ.դ., պրոֆ. Համլետ Հայրապետյանը, ով ողջունեց այս նախաձեռնությունը, մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական։
Այս միջոցառման ծրագրի ղեկավար` բ.գ.դ., պրոֆ. Արամ Չիլինգարյանն իր բացման խոսքում նույնպես ողջունեց ամառային դպրոցներ անցկացնելու նախաձեռնությունը։
Հատուկ շնորհակալություն բ.գ.դ, պրոֆ. Համայակ Սիսակյանին և բ.գ.դ. Լուսինե Թունյանին, ովքեր ելույթների ժամանակ կիսվեցին գիտելիքներով և սեփական կլինիկական փորձով։
Միջոցառումն անցավ գերազանց մթնոլորտում, իսկ մատուցված ինֆորմացիայի ծավալը` սպասվածից ավելին էր։
Երիտասարդ սրտաբանների խմբի ղեկավար Ռոստամ Շամոյանը ծրագրի ավարտին շնորհակալություն հայտնեց "Էխոսրտագրություն'' ամառային դպրոցի բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին։ Հատուկ անդրադարձավ մասնագիտական ամառային դպրոցների նշանակությանը շարունակական կրթության և գիտության զարգացման համատեքստում, ինչպես նաև` հայտարարեց նմանօրինակ գալիք միջոցառումների ժամանակացույցը (2024 թվականի օգոստոսին` «Սրտային անբավարարություն» ամառային դպրոց` Գյումրիում, 2025 թ.` «Սուր սիրտ-անոթային հիվանդություններ» և «Կանխարգելիչ սրտաբանություն» ամառային դպրոցներ)։
Միջոցառման եզրափակիչ ելույթում բ.գ.դ, պրոֆ. Արամ Չիլինգարյանն արձանագրեց, որ Սրտաբաննների հայկական ասոցիացիայի առաջին ամառային դպրոցը համարում է ստացված և մաղթեց հաջողություններ գալիք միջոցառումներում։