Ասոցիացիա

Ինտերվենցիոն սրտաբանության 2-րդ միջազգային դասընթացը Երևանում՝ հաջողված գիտակրթական միջոցառում

2026 թվականի հոկտեմբերի 16–17-ը Երևանում կայացավ Ինտերվենցիոն սրտաբանության 2-րդ միջազգային դասընթացը՝ մեկտեղելով Հայաստանի և արտերկրի առաջատար ինտերվենցիոն սրտաբաններին ու սրտանոթային ոլորտի մասնագետներին։

Դասընթացի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող մասնագետները ներկայացրեցին ինտերվենցիոն սրտաբանության արդի նվաճումները, բարդ կորոնար միջամտությունների և կառուցվածքային սրտային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները։ Գիտական զեկուցումները, կլինիկական դեպքերի քննարկումներն ու վարպետաց դասերը հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին փոխանակվելու գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը։

Միջոցառումը կարևոր ներդրում էր Հայաստանում սրտանոթային ոլորտի մասնագիտական կրթության և միջազգային համագործակցության զարգացման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում զեկուցողներին, մասնակիցներին և գործընկերներին՝ դասընթացի հաջող իրականացմանը նպաստելու համար։