Ասոցիացիա

Ռոստամ Շամոյան

...
Ռոստամ Շամոյան

Ծնվել է՝ 1988թ. հունվարի 7-ին Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում: 
Ծննդավայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ:
Ազգությունը՝ Եզդի:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒԸ

2005թ. Գերազանցությամբ ավարտել է Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցը:
2011թ. Ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտը:
2011-2014թթ. Հետդիպլոմային կրթություն է ստացել Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնում՝ «Սրտաբանություն» մասնագիտությամբ:
2014-2020թթ. Լ. Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ինֆարկտային բաժանմունքի սրտաբան: 
2014-2020թթ. Ծաղկահովիտի ԲԿ սրտաբան: 
2020թ. մինչև այժմ Լ. Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հայցորդ:
2015-2016թթ. Ավարտել է «Էխոսրտագրություն» լրացուցիչ մասնագիտացում դասընթացը՝ Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնում:
2016-2018թթ. Ակադ. Կ.Գ. Ադամյանի «Սրտի խոռոչների վերաձևավորման նշանակությունը նախասրտերի շողացման զարգացման գործընթացում պահպանված արտամղման ֆրակցիայով սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ» թեմատիկ աշխատանքի համահեղինակ:
2017թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնում անցել է կատարելագործման դասընթացներ հետևյալ թեմաներով`

  • «Անհետաձգելի սրտաբանության ժամանակակից հարցեր»:
  • «Ֆունկցիոնալ սրտաբանության ժամանակակից հարցեր» (տրեդմիլ-թեստ):
  • «Ֆունկցիոնալ սրտաբանության ժամանակակից հարցեր» (էլեկտրասրտագրման հոլտեր մոնիտորացում):

2017-2019թթ. «Երիտասարդ սրտաբանների ակումբ» նախագծի ղեկավար:
2020թ. մինչև այժմ Սրտաբանների հայկական ասոցիացիայի «Հայաստանի երիտասարդ սրտաբանների խմբի» նախագահ:
2020թ. մինչև այժմ Սուրբ Աստվածամայր և Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնների Ինֆեկցիոն մասնաճյուղերի (COVID-19) պատասխանատու սրտաբան:
2020թ. մինչև այժմ Մեդլայն Կլինիկ ԲԿ սրտաբան:
2021թ. մինչև այժմ Այրվածքաբանության ազգային կենտրոնի սրտաբան:

Հեղինակ և համահեղինակ է 11 գիտական աշխատության:
Մասնակցել է ավելի քան 100 տեղական և միջազգային սրտաբանական գիտաժողովներին:
Անդամակցությունը Մասնագիտական Կազմակերպություններում 

Սրտաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ:
Սրտաբանության եվրոպական ընկերության պրոֆեսիոնալ անդամ:
Օտար լեզուների իմացությունը՝ եզդիերեն(մայրենի), հայերեն(ազատ), ռուսերեն(ազատ), անգլերեն(ազատ)

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ 

  • 2017թ. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանի ծննդյան 80 ամյակին նվիրված XI վեհաժողովի «Երիտասարդ սրտաբանների մրցույթ»-ի հաղթող:
  • 2019թ. Սրտաբանության եվրոպական ընկերության ESC Congress 2019 կրթական դրամաշնորհի հաղթող:
  • 2020թ. Բուժաշխատողի օրվա կապակցությամբ` ՀՀ ԱՆ հուշամել:
  • 2020թ. ՀՀ վարչապետի շնորհակալգիր` կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար:
  • 2021թ. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի XIII վեհաժողովի «Երիտասարդ սրտաբանների մրցույթ»-ի հաղթող:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Հասցեն՝ ՀՀ, Երևան-0054, Դավիթաշեն 25/ա, Մեդլայն Կլինիկ ԲԿ
Հեռախոսահամարներ՝ 033-103202, 093-699328

Ներբեռնել