Ասոցիացիա

Ակադեմիկոս Կ․ Ադամյանի անվան մրցանակ՝ տարվա արդյունքներով լավագույն երիտասարդ սրտաբանին

15.12.2024

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահության կողմից 2022թ․-ից սահմանվել է հատուկ մրցանակ երիտասարդ սրտաբանների համար, որը կտրվի յուրաքանչյուր տարվա արդյունքներով լավագույն ցուցանիշներ ունեցած սրտաբանին։ Այն ենթադրում է նաև ֆինանսական պարգևատրում։ Մրցանակը կոչվել է ՀՍԱ հիմնադիր ակադեմիկոս Կառլեն Ադամյանի անունով։ Մրցանակային հանձնաժողովի նախագահն է ասոցիացիայի գործող նախագահը (Հ․ Հայրապետյան), անդամները՝ նախկին նախագահները (Պ․ Զելվեյան, Հ Սիսակյան) և գործող քարտուղարը (Մ․ Օրդյան): 
Այս տարի այն նույնպես կտրվի հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումները քննարկելուց հետո։ Թեկնածուները (կարող են ինքնաառաջադրվել և առաջադրվել կազմակերպության կողմից) պետք է ներկայացնեն նամակ-դիմում ՀՍԱ նախագահությանը, CV, որտեղ առանձին նշումներ պետք է լինեն մրցանակի չափորոշիչների կետերի վերաբերյալ (պարտադիր չէ, որ թեկնածուի տվյալները բավարարեն բոլոր չափորոշիչներին, նշել նրանք, որոնք առկա են)։ Պետք է նաև ուղարկել բոլոր մրցանակների, դիպլոմների, հոդված-աբստրակտների, նորարարական առաջաարկությունների, գիտաժողովների մասնակցության ձևը հաստատող փաստաթղթերի պատճեները կամ էլեկտրոնային հղումները։ 
Ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել ՀՍԱ պաշտոնական էլեկտրոնային հասցեին (armeniancardiology@gmail.com) մինչև ս․թ․ դեկտեմբերի 25-ը։

Ակադեմիկոս Կ․ Ադամյանի մրցանակի չափորոշիչներ

  1. Տարիք ≤ 35
  2. Լինել Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ
  3. Նշանակալի ձեռքբերում կլինիկական աշխատանքում, այդ թվում՝ ժամանակակից ախտորոշիչ կամ բուժական մեթոդի, միջամտության տիրապետում, ներդրում, իրականացում։
  4. Նորարարական առաջարկություն։
  5. Գիտական թեզի պաշտպանություն։
  6. Գիտական հոդվածի տպագրություն բարձր IF ունեցող գիտական ամսագրում կամ ինտերնետ-հավելվածում։
  7. Գիտական աշխատանքի ներկայացում միջազգային գիտաժողովում։
  8. Ներգրավվածություն Սրտաբանության Եվրոպական ընկերության, այլ միջազգային սրտաբանական ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ուղեցույցների, գիտաժողովների, վեբինարների, այլ միջոցառումների աշխատանքներում որպես գրախոս, զեկուցող, մոդերատոր, մասնակից։
  9. Միջազգային բժշկական կազմակերպությունների մրցանակաբաշխությունների, գրանտների և այլ խրախուսական մրցույթների հաղթող։