Ասոցիացիա

Սրտային անբավարարության դպրոց Գյումրիում

23.04.2025

Հարգելի' գործընկերներ,

 

Սրտաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խումբը կազմակերպում է երկրորդ ենթամասնագիտական դպրոցը, որն այս անգամ նվիրված է Սրտային անբավարարությանը։ Միջոցառումը  տեղի կունենա Գյումրիում՝ սույն թվականի ապրիլի 25-26-ը։


Սրտային անբավարարության դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է  Սրտաբանների հայկական ասոցիացիայի անդամակցության ակտիվ կարգավիճակը, թիրախային լսարան՝ 40 և ցածր տարիքային շեմի երիտասարդ սրտաբաններ:


Գրանցումն անվճար է։ Այն ներառում է`
1. երկօրյա մասնակցություն ՇՄԶ կրեդիտավորված սեմինարին,

2. 25/04/2025 թ. օրակարգի ավարտին Արաքս հյուրանոցային համալիրում կազմակերպվելու է ընթրիք, որի նպատակը նաև ցանցային շփման ապահովումն է երիտասարդ և ավագ գործընկերների միջև,
3. տրանսպորտի հնարավորություն` Երևան-Գյումրի(25/04/2025 թ.) և վերադարձ` Գյումրի-Երևան(26/04/2025 թ.):

 

Սրտային անբավարարության դպրոցին իրենց մեծ ներդրումը կունենան հարգարժան պրոֆեսորներ՝ Հ.Գ. Հայրապետյանը և Ա.Լ. Չիլինգարյանը: Միջոցառումն իրականացվելու է Սրտաբանության եվրոպական միության(ESC) կողմից կազմակերպվող ենթամասնագիտական դպրոցների անցկացման  ձևաչափով:   

Ակնկալվող մասնակիցների քանակը՝ 30-40: 

Կից՝ գտնել ծրագիրը:

 

Սրտային անբավարարության դպրոցին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 23-ն է:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրել  rostam.shamoyan@mail.ru էլ. հասցեին կամ զանգահարել 093699328 հեռախոսահամարին: