Ասոցիացիա

<<ESC 2024թ. Նախասրտերի ֆիբրիլյացիայի ուղեցույցի քննարկում>> վեբինար

11.04.2025

Հարգելի մասնագետներ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ «ESC 2024թ. Նախասրտերի ֆիբրիլյացիայի վարման ուղեցույցի քննարկում. Հայաստանում ներդրման առանձնահատկությունները» թեմայով  հերթական վեբինարին, որը կազմակերպվել է Santé Arménie Academy-ի և Action Santé Arménie France (ASAF)-ի հետ համագործակցությամբ։


Վեբինարից հետո մասնակիցները կկարողանան.
1․Հասկանալ 2024թ. ESC AF ուղեցույցների հիմնական թարմացումները:
2. Կիրառել կաթվածի կանխարգելման և ռիթմի վերահսկման ռազմավարությունները
կլինիկական դեպքերում:
3. Լուծել նախասրտերի ֆիբրիլյացիայի կառավարման մարտահրավերները (օր.՝ ուղեկցող հիվանդություններ, ռեսուրսների սահմանափակումներ):
4. Գնահատել նոր տեխնոլոգիաները (աբլյացիա, մոնիտորինգ) և կլինիկական
հետազոտությունների տվյալները:
5. Բարելավել համագործակցությունը սրտաբանների, ընտանեկան բժիշկների և նյարդաբանների միջև:


Ծրագրի հղումը այստեղ՝ https://docs.google.com/document/d/14eJtPOrz8TwJ8wV5vG5LTk7h6BxDWGEN/edit?usp=sharing&ouid=111438085810064584839&rtpof=true&sd=true
Հանդիպման ամսաթիվ: 16.04.2025, 20:30 (Երևանի ժամանակով)
Գրանցման հղումը՝  https://forms.gle/vQNPm2CQDpPTWNQz9
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 14-ը ժամը 00:00
Հանդիպման հղումը կստանաք ձեր էլեկտրոնային հասցեներին` ապրիլի 15-ին:
Վեբինարը կրեդիտավորված է
ՇՄԶ կրեդիտներ ստանալու համար անհրաժեշտ է լրացնել նախավեբինարյան և հետվեբինարյան թեստերը
Հետվեբինարյան թեստը կստանաք վեբինարի հաջորդ օրը՝ 17.04.2025-ին