Ասոցիացիա

ESC 2024թ. Քրոնիկ կորոնար համախտանիշի ուղեցույցի քննարկում. Հայաստանում ներդրման առանձնահատկությունները

28.02.2025

Հարգելի մասնագետներ ,

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ «ESC 2024թ. Խրոնիկ կորոնար համախտանիշի ուղեցույցի քննարկում. Հայաստանում նրա ներդրման առանձնահատկությունները» թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է Santé Arménie Academy-ի և Action Santé Arménie France (ASAF)-ի հետ համագործակցությամբ։

Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայաստանյան , այնպես էլ միջազագային մասնագետներ։

Մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։

Հանդիպումը՝ 04.03.2025-ին ժամը 20:00 (Երևանի ժամանակով)

Հանդիպմանը մասնակցելու  համար ստորև  լրացրեք ձեր գրանցման տվյալները և  նախավեբինարյան հարցաթերթը, իսկ հետվեբինարյան հարցաթերթը կստանաք վեբինարի հաջորդ օրը՝ 05.03.25-ին: https://forms.gle/ZtWJW6GoF1s9z9zz8

Հիշեցում՝

Ըստ ԱԱԻ-ի պահանջների նախավեբինարյան և հետվեբինարյան թեստերը չլրացնելու, նաև վեբինարի տևողության 90% չմասնակցելու դեպքում ՇՄԶ  կրեդիտներ  չեն տրամադրվում:

Խնդրում ենք օնլայն վեբինարին   գրանցվելիս  և մուտք գործելիս  անպայման  լրացնել  ձեր իրական անուն/ազգանունները, գործող էլեկտրոնային հասցեն   և պարտադիր լրացնել ստորև ներկայացված նախավեբինարային կարճ թեստը:  

 Գրանցման հայտերն ընդունվում են մինչև մարտի 3-ը 00:00։
 
Խնդրում ենք ձևաթուղթը լրացնել ընդամենը մեկ անգամ, ճշգրիտ կոնտակտային տվյալներով  և հայատառ: