2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայի վարման ուղեցույցի քննարկում
02.06.2025

Հարգելի մասնագետներ,
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ «2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայի վարման ուղեցույցի քննարկում. Հայաստանում ներդրման առանձնահատկությունները» թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է Santé Arménie Academy-ի և Action Santé Arménie France (ASAF)-ի հետ համագործակցությամբ։
Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազագյին մասնագետներ։
Հանդիպումը՝ 04.06.2025-ին ժամը 16:00 (Երևանի ժամանակով)
Հանդիպմանը մասնակցելու համար ստորև լրացրեք ձեր գրանցման տվյալները և նախավեբինարյան հարցաթերթը, իսկ հետվեբինարյան հարցաթերթը կստանաք վեբինարի հաջորդ օրը՝ 05.06.25-ին :
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeVAZ9eyONdepleNM4lj340MhpDHxpIRs3NvNbqzaOz3g-w4Q/viewform?usp=header
Խնդրում ենք օնլայն վեբինարին գրանցվելիս և մուտք գործելիս անպայման լրացնել ձեր իրական անուն/ազգանունները, գործող էլեկտրոնային հասցեն և պարտադիր լրացնել ստորև ներկայացված նախավեբինարային կարճ թեստը:
Գրանցման հայտերն ընդունվում են մինչև հունիսի 3-ը 00:00։
Եթե չեք հասցրել գրանցվել, կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/webinar/register/WN_Foz_3dnHQcih4vv-B11A3g
Ծրագիր
Մոդերատորներ՝
պրոֆ. Alec Vahanian (Փարիզ, Ֆրանսիա)
պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան, Հայաստան)
16:00-16:10 Վեբինարի բացում և ողջույնի խոսք ՝պրոֆ. Alec Vahanian (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ
Հայրապետյան (Երևան, Հայաստան)
16:10-16:15 Վեբինարի ֆորմատի ներկայացում՝ պրոֆ. Alec Vahanian, (Փարիզ, Ֆրանսիա)
16:15-16:30 Նախասրտերի ֆիբրիլյացիայի կլինիկական դեպքի ներկայացում` բժիշկ Հարություն Ղռմաջյան (Երևան
ԳԲԿ, Երևան, Հայաստան)
16:30-16:50 2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայի վարման ուղեցույցի ներկայացում` պրոֆ. Jacques
Blacher (Փարիզ, Ֆրանսիա)
16:50-17:05 2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի ՝ Հայաստանում ներդրման առկա վիճակը և
խնդիրները՝ բժիշկ Սերգեյ Պեպոյան (Շենգավիթ ԲԿ, Երևան, Հայաստան)
17:05-17:15 2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայիուղեցույցի՝ Հայաստանում ներդրման խնդիրների հետ
կապված մեկնաբանություններ և առաջարկություններ՝ պրոֆ. Jacques Blacher (Փարիզ, Ֆրանսիա)
17:15- 17:25 2024թ. ESC Զարկերակային հիպերտենզիայի ուղեցույցի ՝ Հայաստանում ներդրման խնդիրների հետ
կապված մեկնաբանություններ` պրոֆ. Համլետ Հայրապետյան, (Երևան, Հայաստան )
17:25-17:45
Հարց ու պատասխան, քննարկում
17:45-17:55
Վեբինարի ամփոփում` պրոֆ. Alec Vahanian (Փարիզ, Ֆրանսիա), պրոֆ. Համլետ Հայրապետյան (Երևան,
Հայաստան)