Ասոցիացիա

Հայտերի ընդունում – WHF Roadmap կորոնար զարկերակային հիվանդության վերաբերյալ

09.03.2026

Սրտի համաշխարհային ֆեդերացիան (WHF) մշակում է Աթերոսկլերոտիկ կորոնար զարկերակային հիվանդության (ԿԶՀ) նոր Roadmap՝ ուղղված ԿԶՀ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և վարման բարելավմանը համաշխարհային մակարդակով, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և թերսպասարկվող բնակչության շրջանում:

WHF-ի անդամներին հրավիրում ենք առաջադրել փորձագետներ ԱՍՖ-ի ԿԶՀ փորձագիտական մշակող խմբի համար: Ողջունվում են բժիշկների, հանրային առողջապահության մասնագետների և հետազոտողների առաջադրումները, ովքեր ունեն փորձ համաճարակաբանության, առողջապահական տնտեսագիտության, քաղաքականության, ներդրման գիտության, ինչպես նաև ԿԶՀ-ի կանխարգելման, ախտորոշման և պատկերավորման բնագավառներում:

Հայաստանից թեկնածուները կամ հետաքրքրված անձինք, ովքեր ցանկանում են առաջադրվել, խնդրում ենք նախապես կապ հաստատել ՀՍԱ նախագահ պրոֆ. Համլետ Հայրապետյանի հետ մինչև 2026 թվականի մարտի 16-ը ( cardioerebouni@yahoo.com; armeniancardiology@gmail.com):