Սվետլանա Գրիգորյան
Սվետլանա Գրիգորյան
Պաշտոն՝ Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ հետբուհական շարունակական և մասնագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, Լ.Ա.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ առիթմիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ – սրտաբան։
Գիտական կոչում՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կրթություն` Ոսկե մեդալով ավարտել եմ Երևանի Չեխովի անվան դպրոցը։ Գերազանցության դիպլոմով ավարտել եմ ԵՊԲ Ինստիտուտը։
Ավարտել եմ ասպիրանտուրան «Սրտաբանություն» մասնագիտությամբ Երևանի Սրտաբանության ԳՀՒ-ում։
Աշխատանքային գործունեություն
1972-1974 թթ աշխատել եմ «Շտապ օգնության» կայանում որպես բժիշկ։
1974 թ-ից աշխատում եմ Սրտաբանության ԳՀԻ- ում սկզբում որպես բժիշկ–սրտաբան, ապա որպես գիտական աշխատող և բաժանմունքի ղեկավար:
1991թ. առաջին անգամ Հայաստանում հիմնել եմ ՝ առիթմիայի բաժանմունքը , որը ղեկավարում եմ մինչ այժմ: Բաժանմունքում հազարավոր հիվանդներ են հետազոտվել, ստացել ստացիոնար բուժում: Հայաստանում առաջին անգամ այս բաժանմունքում է կատարվել Հոլտեր-մոնիտորինգ, ներկերակրափողային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, ռիթմավարի տեղադրում:
1995-2011թթ ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ սրտաբանության ամբիոն՝ պրոֆեսոր։
2011 մինչ այժմ Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ հետբուհական շարունակական և մասնագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր։
Գիտական գործունեություն
1979թ. պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1989թ. պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն՝ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական կոչում։
Հեղինակ եմ 200-ից ավելի գիտական աշխատանքների և 3 մենագրությունների: 14 թեկնածուական և 1 դոկտորական սրտաբանությանը նվիրված գիտական թեզերի ղեկավար եմ: Գիտահետազոտական աշխատանքներով բազմիցս հանդես եմ եկել միջազգային և Եվրոպական գիտաժողոներում (Փարիզ, Մյունխեն, Հռոմ, Բարսելոնա, Լիսաբոն, Աթենք ), ստացել եմ մցանակներ:
2018թ Նիսում /Ֆրանսիա/ զեկուցել եմ Հայաստանում առիթմոլոգիայի որպես սրտաբանության նոր ճուղի զարգացման մասին: Զեկուցումը տպվել է EHRA “White Book” գրքում:
Հասարակական գործունեություն
Եվրոպական սրտաբանների միության ESC և Եվրոպական առիթմոլոգների ասոցացիայի EHRA պրոֆեսիոնալ անդամ:
Հայաստանում հիմնել եմ Առիթմոլոգների ասոցացիա, որի նախագահն եմ առ այսօր:
«Հանուն Հիվանդությունների Կանխարգելման Հայկական Ասոցիացիա» -ի հիմնադիր անդամ:
Պարգևներ
- պարգևատրվել եմ ՞ Մարշալ Բաղրմյան՞ մեդալով:
- գործունեությունս զետաղված է ՞ՀԱՅՈՒՀԻՆԵՐ՞ հանրագիտարանում:
- որպես լավագույն սրտաբան ստացել՝ եմ Հայաստան-Արցախ- Սփյուրք մրցանակ
Անձնական տվյալներ
Ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր:
Հեռ.` +37491415123
էլ. Փոստ s.grigoryan@interdiagnostika.com