Ասոցիացիա

Սրտաբանների Հայկական Ասոցիացիայի Ոսկե Մեդալ

17.06.2026

ՀՍԱ-ի վարչության որոշմամբ հիմնվել է ՛՛Սրտաբանների Հայկական Ասոցիացիայի Ոսկե Մեդալ՛՛, որը շնորհվում է համաշխարհային սրտաբանության մեջ մեծ նվաճումների հասած և Հայաստանի սրտաբանությանը կամ Սրտաբանների Հայկական Ասոցիացիային առանձնահատուկ օգնություն ցուցաբերած արտասահմանցի սրտաբաններին:

Վարչության որոշմամբ Սրտաբանների Հայկական Ասոցիացիայի առաջին երկու Ոսկե մեդալներին արժանացել են հայտնի ինտերվենցիոն սրտաբաններ Ալեք Վահանյանը (Ֆրանսիա) և Բագրատ Ալեքյանը (Ռուսաստան):Հայաստանի սրտաբանների 15-րդ վեհաժողովի ժամանակ ՍՀԱ-ի նախագահ Համլետ Հայրապետյանը հանդիսավոր պայմաններում հանձնեց Ոսկե մեդալները մրցանակակիրներին:

Պատկերասրահ