ARMI ազգային ռեգիստրի մեկնարկ
11.01.2024
ARMI-ին Հայաստանում սրտամկանի ինֆարկտի առաջին ազգային ռեգիստրն է։ Հետազոտական նախագիծը կազմակերպվել է Հայաստանի Սրտաբանների Ասոցիաիցիայի կողմից, Santé Arménie Ֆրանս–հայկական Ակադեմիական Հետազոտությունների կենտրոնի համագործակցությամբ: Նախագծի վրա աշխատանքները սկսվել ե դեռևս 2022թ․-ից և մեծ ջանքեր և ժամանակ է տրամադրվել նախագիծը հաջողությամբ սկսելու համար։
Սիրտ–անոթային հիվանդությունները համարվում են մահվան առաջնային պատճառ ամբող աշխարհում: Հետազոտական նախագծի նպատակն է հանդիսանում, Հայաստանում ստեղծել ST էլևացիայով սրտամկանի ինֆարկի համազգային ռեգիստր, որը թույլ կտա բարելավել ախտորոշումը, բուժումը, հիվանդության ելքի գնահատումը և հետագա հսկումը: Առաջնային գրանցման ժամանակ, պացիենտի տվյալները կներառվեն ռեգիստրում։ Պլանավորվում է մոտ 2500 պացիենտի ներառում: Տվյալների բազան նաև թույլ կտա տվյալների երկարատև (մինչև 1 տարի) հավաքագրում, որ կտա նաև նոր հնարավորություն նման հիվանդություն ունեցող այլ պացիենտների բուժման բարելավման:
2023թ․ Փետրվարի 16-ին ռեգիստրը ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Էթիկայի կոմիտեի հավանությունը։
2023թ․-ի Դեկտեմբեր ամսվա ընթացքում սկսվեց և հաջողությամբ ավարտին հասցվեց մասնակից բոլոր կենտրոնների ակտիվացում։ Մասնակցում է 13 կենտրոն, որոնցից 3-ը՝ մարզերում․
- Էրեբունի ԲԿ
- Նորք Մարաշ ԲԿ
- Հերացի Հիվանդանոցային Կոմպլեքս
- Աստղիկ ԲԿ
- Շենգավիթ ԲԿ
- Երևան Բժշկագիտական կենտրոն
- Արմենիա ԲԿ
- Best Life ԲԿ
- Արամյանց ԲԿ
- Սուրբ Գ․ Լուսավորիչ ԲԿ
- Գյումրի ԲԿ
- Ֆրանս-հայկական Սիրտ-անոթային Կենտրոն
- Վնանաձոր ԲԿ
Կենտրոնները արդեն ակտիվորեն սկսել են պացիենտների ներառումը և հունվարի 10-ի դրությամբ ռեգիստրում ներառված է արդեն 110 պացիենտ։