Ասոցիացիա

ESC EuroAsia Task Force առաջին գագաթնաժողով

11.08.2026

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան շարունակում է ակտիվորեն զարգացնել միջազգային համագործակցությունը և ազգային սրտաբանական ծրագրերը։

Հուլիսի 9-10-ին Ալմաթիում կայացավ ESC EuroAsia Task Force-ի առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին անդամ երկրների ազգային ասոցիացիաների ներկայացուցիչները, երիտասարդ սրտաբաններ և Եվրոպական սրտաբանության ընկերության ղեկավարության ներկայացուցիչներ։ Հայաստանից միջոցառմանը մասնակցեց երիտասարդ սրտաբան Մարինե Սարգսյանը, իսկ Ասոցիացիայի նախագահը հանդես եկավ EuroAsia Task Force-ի հետագա զարգացման վերաբերյալ զեկույցով։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև սրտամկանի ինֆարկտի առաջին ազգային ARMI ռեգիստրին, որի հիվանդների հսկման փուլն արդեն ավարտվել է։ Ռեգիստրի տվյալները կարևոր ներդրում են Հայաստանի սրտանոթային առողջության վերաբերյալ ազգային տվյալների ձևավորման և միջազգային գիտական համագործակցության զարգացման գործում։

Հոկտեմբերի 16-17-ին Երևանում կանցկացվի 2nd International Interventional Cardiovascular Course – Yerevan, որին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և փորձագետներ։ Ներկայումս ձևավորվում է միջոցառման գիտական ծրագիրը։