Սրտային անբավարարության դպրոց Գյումրիում
23.04.2025

Հարգելի' գործընկերներ,
Սրտաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խումբը կազմակերպում է երկրորդ ենթամասնագիտական դպրոցը, որն այս անգամ նվիրված է Սրտային անբավարարությանը։ Միջոցառումը տեղի կունենա Գյումրիում՝ սույն թվականի ապրիլի 25-26-ը։
Սրտային անբավարարության դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է Սրտաբանների հայկական ասոցիացիայի անդամակցության ակտիվ կարգավիճակը, թիրախային լսարան՝ 40 և ցածր տարիքային շեմի երիտասարդ սրտաբաններ:
Գրանցումն անվճար է։ Այն ներառում է`
1. երկօրյա մասնակցություն ՇՄԶ կրեդիտավորված սեմինարին,
2. 25/04/2025 թ. օրակարգի ավարտին Արաքս հյուրանոցային համալիրում կազմակերպվելու է ընթրիք, որի նպատակը նաև ցանցային շփման ապահովումն է երիտասարդ և ավագ գործընկերների միջև,
3. տրանսպորտի հնարավորություն` Երևան-Գյումրի(25/04/2025 թ.) և վերադարձ` Գյումրի-Երևան(26/04/2025 թ.):
Սրտային անբավարարության դպրոցին իրենց մեծ ներդրումը կունենան հարգարժան պրոֆեսորներ՝ Հ.Գ. Հայրապետյանը և Ա.Լ. Չիլինգարյանը: Միջոցառումն իրականացվելու է Սրտաբանության եվրոպական միության(ESC) կողմից կազմակերպվող ենթամասնագիտական դպրոցների անցկացման ձևաչափով:
Ակնկալվող մասնակիցների քանակը՝ 30-40:
Կից՝ գտնել ծրագիրը:
Սրտային անբավարարության դպրոցին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 23-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրել rostam.shamoyan@mail.ru էլ. հասցեին կամ զանգահարել 093699328 հեռախոսահամարին: