ESC 2024թ. Քրոնիկ կորոնար համախտանիշի ուղեցույցի քննարկում. Հայաստանում ներդրման առանձնահատկությունները
28.02.2025

Հարգելի մասնագետներ ,
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ «ESC 2024թ. Խրոնիկ կորոնար համախտանիշի ուղեցույցի քննարկում. Հայաստանում նրա ներդրման առանձնահատկությունները» թեմայով վեբինարին, որը կազմակերպվել է Santé Arménie Academy-ի և Action Santé Arménie France (ASAF)-ի հետ համագործակցությամբ։
Վեբինարի ընթացքում ելույթ են ունենալու ինչպես հայաստանյան , այնպես էլ միջազագային մասնագետներ։
Մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ կրեդիտներ։
Հանդիպումը՝ 04.03.2025-ին ժամը 20:00 (Երևանի ժամանակով)
Հանդիպմանը մասնակցելու համար ստորև լրացրեք ձեր գրանցման տվյալները և նախավեբինարյան հարցաթերթը, իսկ հետվեբինարյան հարցաթերթը կստանաք վեբինարի հաջորդ օրը՝ 05.03.25-ին: https://forms.gle/ZtWJW6GoF1s9z9zz8
Հիշեցում՝
Ըստ ԱԱԻ-ի պահանջների նախավեբինարյան և հետվեբինարյան թեստերը չլրացնելու, նաև վեբինարի տևողության 90% չմասնակցելու դեպքում ՇՄԶ կրեդիտներ չեն տրամադրվում:
Խնդրում ենք օնլայն վեբինարին գրանցվելիս և մուտք գործելիս անպայման լրացնել ձեր իրական անուն/ազգանունները, գործող էլեկտրոնային հասցեն և պարտադիր լրացնել ստորև ներկայացված նախավեբինարային կարճ թեստը:
Գրանցման հայտերն ընդունվում են մինչև մարտի 3-ը 00:00։
Խնդրում ենք ձևաթուղթը լրացնել ընդամենը մեկ անգամ, ճշգրիտ կոնտակտային տվյալներով և հայատառ: