Ասոցիացիա

Համայակ Սիսակյան

...
Համայակ Սիսակյան

Կարճ կենսագրական

Համայակ Սոսի Սիսակյանը ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեղավարը և պրոֆեսորն է, Համալսարանական ուլտրաձայնային վերապատրաստման կենտրոնի ներկայիս տնօրենը: Իր բարձրագույն կրթությունը և հետդիպլոմային ուսուցումը նա ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում,այնուհետև անցել է ենթամասնագիտացում՝ Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆֆերսոն Համալսարանում:
Ստացել է իր դոկտորական գիտական աստիճանը Մոսկվայի Սեչենովի ակադեմիայում: Նրա ուսումնական գործունեությունը ներառում է բարձրագույն և հետբուհական սրտաբանության և էխոկարդիոգրաֆիայի շարունակական կրթության դասավանդում:
Նրա հիմնական գիտական գործունեությունը կապված է դիլատացիոն կարիոմիոպաթիայի ռեմոդելավորման, խրոնիկ սրտային անբավարարության բուժման, սրտամկանի սուր ինֆարկտի պրոգնոստիկ մարկերների ուսումնասիրման հետ:

Նա ներկայումս ուսումնասիրում է սրտամկանի սուր ինֆարկտի վաղ պրոգնոստիկ գործոնների և խրոնիկ սրտային անբավարարության արդյունավետ վաման մոտեցումներ: Նրա կլինիկական գործունեությունը ընդգրկում է սուր և խրոնիկ սրտանոթային հիվանդների վարումը, սրտանոթային հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշումը: Հայաստանում նա առաջինն է ներդրել սրտի ՄՌՏ կլինիկական հետազոտությունը Համալսարանական թիվ 1 Հիվանդանոցում:

Պրոֆեսոր Սիսակյանը ներգգրավված է եղել տարբեր ռանդոմիզացված միջազգային հետազոտություններում՝ որպես հետազոտական խմբերի ղեկավար և ազգային կոորդինատոր: 2019թ-ից 2021թ-ին Պրոֆեսոր Սիսակյանը Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավարն է եղել:

Անդամակցություն

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ընտրված անդամ (fellow)
Տեղական կոորդինատոր, Սրտանոթային դեղագործական միջազգային ընկերություն,
Եվրոպական սրտաբանության ընկերություն,
Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊԲՀ (2018թ-ից):
 
Պարգևներ

Երևանի բժշկական համալսարանի պատվավոր ոսկե մեդալ 2005թ և 2010թթ-ին.,
Հերացու մեդալ (2017)

Խմբագրություններում անդամակցություններ

  • Նոր Հայկական բժշկական ամսագրում ՝գլխավոր խմբագրի տեղակալ (2017-ից )
  • Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ (2007-2012)
  • Սրտաբանության և Լիպիդոլոգիայի հետազոտության միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ (2014թ-ից)

Այլ անդամակցություններ

  • Ազգային Էթիկական կոմիտեի ղեկավար, առողջապահության նախարարություն ՀՀ (2014-2018)
  • Ներքին հիվանդությունների գլխավոր գիտական ճանաչողական խորհրդի ղեկավար՝ (2020-ից մինչ այժմ)
  • PUBMED ում հրապարակումներ:

Link:

Ներբեռնել