Ասոցիացիա

1st International Interventional Cardiovascular Course-Yerevan

24.08.2025

Ուրախ ենք հայտարարել, որ 1-ին միջազգային միջամտական ​​սրտանոթային դասընթացը (1st International Interventional Cardiovascular Course-Yerevan) տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 19-20-ը, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից և արտերկրից ժամանած ականավոր զեկուցողներ, որոնք կանդրադառնան սրտի իշեմիկ հիվանդությունների, սրտի կառուցվածքային հիվանդությունների, մանկական արտաբանական միջամտությունների և այլ կարևոր թեմաներին։ Դասընթացները կներառեն դասախոսություններ, կլինիկական դեպքերի ներկայացումներ, հովանավորվող սիմպոզիումներ և կլոր սեղանի քննարկումներ։

Այս միջոցառումը կապահովի եզակի հարթակ սրտաբանների, միջամտական ​​մասնագետների և հետազոտողների համար՝ արագ զարգացող միջամտական ​​սրտաբանության ոլորտում գիտելիքներ և փորձ փոխանակելու համար։


Մուտքը Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի տարեկան անդամավճարը մուծած մասնակիցների և խոսնակների համար անվճար է, մյուսների համար՝ 30.000 դրամ, որը պետք է փոխանցվի ասոցիացիայի հաշվեհամարին.

Բանկային վերապայմաններ՝

«Սրտաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Բանկ՝ Արարատ բանկ ԲԲԸ

№ 1510032121160100 Արարատբանկ ԲԲԸ-ում,

ՀՎՀՀ 00036426:

Գրնացումը և վճարումը պիտի կատարվի նախապես։ Վճարումը կատարելուց հետո խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով անցնելով։

https://docs.google.com/forms/d/1bumzSm1aEWd36McSUKf5imk3csf_CZ7Pl6_XBZvj8-Y/edit

Մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտներ:

 

Ծրագիրը կարող եք գտնել կից։