Ռուսաստանի սրտաբանների ազգային վեհաժողով
15.10.2024
Սեպտեմբերի 26-ից 28-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի սրտաբանների ազգային վեհաժողովը, որի աշխատանքներին Ռուսաստանյան սրտաբանական ընկերության նախագահ ՌԳԱ ակադեմիկոս Ե․Վ․ Շլյախտոյի հրավերով մասնակցում էր նաև Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 5000 մասնագետներ, այդ թվում՝ հետսովետական և այլ երկրներից։
Ռուսաստանյան սրտաբանական ընկերության նախագահ ակադեմիկոս Ե․Վ․ Շլյախտոյի և ընկերության միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ ՌԳԱ թղթակից-անդամ Յու․ Մ․ Լոպատինի նախաձեռնությամբ վեհաժողովի նախորդ օրը տեղի ունեցավ հետսովետական 8 երկրների ազգային ասոցիացիաների ղեկավարների հանդիպում, որտեղ յուրաքանչյուր ասոցիացիայի ներկայացուցիչ հակիրճ ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները, սրտաբանական ծառայության ներկա վիճակը իր ձեռքբերումներով և խնդիրներով։ Քննարկվեցին նաև համատեղ գիտա-կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները և հեռանկարները, որի արդյունքում համատեղ ստորագրվեց համագործակցության կոմյունիկե։
Վեհաժողովի ընթացքում Հ․Գ․ Հայրապետյանը հանդես եկավ գիտական զեկուցումով՝ նվիրված սրտային անբավարարությանը։